Գերմանիայի նախարարը պահանջել է Թուրքիայից թույլատրել «Ինջիրլիք» ռազմաբազա այցելել14 հուլիսի 2016 - 18:37 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա Լեյենը հայտարարել է, որ Գերմանիան հնարավոր է թույլ չտա գերմանական AWACS ինքնաթիռները հետախուզական թռիչքների իրականացնեն Սիրիայի սահմանին: Նախարար Վոն դեր Լեյենը նշել է, որ Գերմանիան նման քայլի կգնա, եթե Թուրքիան Գերմանիայի խորհրդարանի (Բունդեսթագ) պատգամավորներին թույլ չտա այցելել Ինջիրլիքի ռազմաբազա, Haberler-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Լեյենը հիշեցրել է, որ Թուրքիան գերմանացի պատգամավորների այցը ռազմաբազա արգելել է հունիսի 2-ին Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո: Պաշտպանության նախարարը, Թուրքիայից կրկին պահանջելով ռազմաբազա այցելելու թույլտվություն տրամադրել, նշել է որ AWACS ինքնաթիռների հարցում իրենք սպասում են Թուրքիայի՝ Ինջիրլիք այցելելու թույլտվության որոշմանը: Հիշեցնենք, որ հունիսի 2-ին դաշնային խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի գրեթե միաձայն հաստատումից հետո Թուրքիան արգելել էր գերմանացի պատգամավորներին՝ այցելել Ինջիրլիք ռազմաբազայում գտնվող իրենց զինվորներին: Հուլիսի 11-ին հայտնի է դարձել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մերժել է Գերմանիայի կանցլեր ԱՆգելա Մերկելի՝ Ինջիրլիքի ռազմաբազա այցելության թույլտվություն տրամադրելու պահանջը: Թուրքական Hürriyet թերթի կայքի տեղեկացմամբ՝ պատճառը Գերմանիայի դաշնային խորհրդարանի (Բունդեսթագ) կողմից ընդունված Հայոց ցեղասպանության բանաձևն է: Աղբյուրի տեղեկացմամբ՝ Էրդողանը հայտարարել է, որ թույլ կտա Գերմանիայի պատվիրակությանը՝ այցելել Ինջիրլիքում գտնվող գերմանացի պատգամավորներին միայն մեկ պայմանով: Նա պահանջել է, որ Մերկելը հրապարակայնորեն հայտարարի, թե Բունդեսթագի կողմից ընդունված Ցեղասպանության բանաձևը չի արտացոլում կառավարության դիրքորոշումը: Կարդացեք նաև՝ Բունդեսթագի նախագահ. Եթե Թուրքիան այսպես շարունակի, «Ինջիրլիքից» դուրս կբերենք զորքերը Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |