Պուտինն ու Քերին պայմանավորվել են սաստկացնել ճնշումն ահաբեկիչների վրա

Պուտինն ու Քերին պայմանավորվել են սաստկացնել ճնշումն ահաբեկիչների վրա

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին պայմանավորվել են սաստկացնել ճնշումն ահաբեկիչների հանդեպ: Մասնավորապես, խոսքը «Իսլամական պետության» և «Ջեբհաթ ան Նուսրայի», մասին է, հայտնում է ՌԻԱ Նովոստին Reuters-ի վրա հղումով:

Բանակցությունները տեղի են ունեցել Կրեմլում, հուլիսի 14-ի ուշ երեկոյան:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ հանդիպումների առանցքում կլինեն Սիրիան, Ուկրաինան, Լեռնային Ղարաբաղն ու այլ հարցեր: Այդ մասին հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին

«ԱՄՆ-ն ու ՌԴ-ն մի փուլում եմ, երբ մենք իրոք կարող ենք շատ բան անել հօգուտ խաղաղության և խոսքը միայն Սիրիայի կամ Ուկրաինայի մասին չէ, այլ նաև մյուս շրջանների, որտեղ մենք կարող ենք լուրջ հաղթանակներ գրանցել»,-ասել է Քերին` հիշեցնելով, որ այդ տեսակետը կիսում է նաև ԱՄՆ նախագահ Օբաման:

Պետքարտուղարությունը հանդիպումից հետո հայտարարել է, որ հրադադարի ռեժիմը պետք է տարածել Սիրիայի ամբողջ տարածքի վրա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---