6 ապրիլի 2007 - 18:33 AMT
ԼՂՀ վարչապետը շնորհավորել է Սերժ Սարգսյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Լեռնային Ղարաբաղի վարչապետ Անուշավան Դանիելյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: «ԼՂՀ կառավարության եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ: Լինելով Ղարաբաղի ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի հիմնադիրների շարքում` Դուք արժանի ներդրում եք ունեցել երկրի ինքնապաշտպանության ուժերի ամրապնդման եւ անվտանգության ապահովման մեջ: Պետական եւ ռազմական գործչի Ձեր ունակություններն ու հնարավորությունները ամբողջությամբ արտահայտվել են բանակի կառուցման գործում»,- մասնավորապես, ասվում է ուղերձում: Անուշավան Դանիելյան վստահություն է հայտնել, որ Սերժ Սարգսյանի փորձն ու ունակությունները հետագայում եւս կծառայեն Հայաստանի ծաղկմանը եւ ղարաբաղյան ժողովրդի դարավոր ցանկությունների իրականացմանը, հայտնում է Regnum-ը: