Հովարդ Բերմանը Ներկայացուցիչների պալատ նամակ է հղել` կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Կոնգրեսական Հովարդ Բերմանը նամակ է հղել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներին: «Թուրքիայի համար ժամանակն է ճանաչել Հայոց ցեղասպանության իրականությունը»,- ասվում է կոնգրեսմենի նամակում: Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնաժողովը (ANCA), նամակը պարունակում է Ցեղասպանության հետազոտման միջազգային ասոցիացիայի հայտարարությունը, որը կոնգրեսականներին կոչ է անում ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող 106-րդ բանաձեւը:



«Հայկական համայնքը ողջունում է կոնգրեսական Բերմանին ԱՄՆ Կոնգրեսի անդամներին Հայոց ցեղասպանության հետ ծանոթացնելու գործում իր դերի համար: Այն փաստը, որ կոնգրեսական Բերմանը Ցեղասպանության հետազոտման միջազգային ասոցիացիայի հետ համատեղ հանդես է գալիս հօգուտ 106-րդ բանաձեւի, հանդիսանում է մարդու իրավունքների նկատմամբ նրա նվիրվածության նոր օրինակ, որը կարեւորություն է ներկայացնում 28-րդ շրջանի նրա տասնյակ հազարավոր ընտրողների համար»,- հայտարարել է ANCA-ի Արեւմտյան շրջանի ղեկավար Էնդրյու Կզիրյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---