Վթար հեծանվային ԵԱ-ում. Հայ մարզիկը սալջարդներով 5-րդ տեղն է գրավել15 հուլիսի 2016 - 18:44 AMT PanARMENIAN.Net - Իտալիայի Մոնտեկիարի քաղաքի հեծանվահրապարակում ընթանում է հեծանվային մարզաձեւերի Եվրոպայի երիտասարդների եւ մինչեւ 23 տարեկանների առաջնությունը, որին մասնակցում են 3 հայ հեծանվորդ: Մրցաշարի առաջին օրը երիտասարդների «Սկրետչ» մրցաձեւում մեր հեծանվորդներից Պավել Ստեփանյանը երկար ժամանակ եղել է առաջատարների վեցնյակում, սակայն եզրագծից մի քանի շրջան առաջ առաջատարներին է բախվել 1 շրջանով հետ մնացած թուրք հեծանվորդը, ինչի հետեւանքով տեղի է ունեցել մեծ վթար. Բելառուսի մասնակիցը անգամ դուրս է թռչել հեծանվահրապարակից: Մրցումները դադարեցվել են, իսկ վնասվածքներ ստացած 8 հեծանվորդ՝ այդ թվում Պավել Ստեփանյանը, անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց: Հետազոտության արդյունքում Ստեփանյանի մարմնի տարբեր հատվածներում սալջարդներ են նկատվել, մյուս մասնակիցները ստացել են կոտրվածքներ: Հիվանդանոց տեղափոխվելուց առաջ Ստեպանյանը շարունակել էր մրցումները վթարից հետո եւ 25 կմ անհատական միավորներով մրցավազքում զբաղեցրել 5-րդ տեղը: «Բոլորը՝ մասնակիցները, կազմակերպիչները, հանդիսականները զարմացած էին, թե ինչպես նման վնասվածքներով Պավելը կարողացավ շարունակել մրցումները եւ անգամ զբաղեցնել 5-րդ տեղը: Բոլորը կանգնած ծափահարում էին մեր մարզիկին» - ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը, տեղեկացնում է Armsport.am-ը: Պավել Ստեփանյանի եղբայրը՝ Էդգար Ստեփանյանը Եվրոպայի չեմպիոն դարձած (2015) ՀՀ առաջին հեծանվորդն է: Այդ մրցմանը հաջող են հանդես եկել նաև Մհեր Մկրտչյանն ու Պավել Ստեփանյանը: Նրանք հաղթահարել են որակավորման փուլն ու դուրս եկել եզրափակիչ: Պավել Ստեփանյանըը 2016-ի Հայաստանի առաջնության ոսկե մեդալակիր է: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |