Նախարար. Զոհված զինվորների ընտանիքներին կայուն եկամտով ապահովելու ծրագիրը պատրաստ է15 հուլիսի 2016 - 18:54 AMT PanARMENIAN.Net - Մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքներին կայուն եկամտով ապահովելու ծրագիրն արդեն պատրաստ է, ներկայացվել է ՀՀ կառավարություն, հուլիսի 15-ին կտեղադրվի էկոնոմիկայի նախարարության կայքում: Այս մասին լրագրողներին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը էկոնոմիկայի նախարարին հանձնարարել էր մարտական գործողությունների հետևանքով զոհված անձանց ընտանիքների համար կայուն եկամտի աղբյուր ստեղծելու նպատակով մշակել և ՀՀ կառավարություն ներկայացնել համապարփակ առաջարկ՝ նշելով նաև ֆինանսավորման աղբյուրները: Մինասյանը նշել է, որ խոսքը միայն ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցների մասին չէ, այլ՝ ՀՀ ու Արցախի սահմանների պաշտպանության ժամանակ զոհվածների: Պարզապես այժմ առաջնահերթ են ապրիլյան պատերազմի ժամանակ զոհվածների ընտանիքները, գրում է Panorama.am-ը: Նրա խոսքերով՝ ծրագրի մեջ ներգրավված են նաև պաշտպանության, աշխատանքի և սոցիալական հարցերի, տարածքային կառավարման զարգացման նախարարությունները, այլ պետական կառույցներ: «Նպատակը հետևյալն է՝ այս ընտանիքներում բացահայտել անձանց, ովքեր ի վիճակի են ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել, իսկ եթե չունեն համապատասխան կրթություն, ապա ապահովել պայմանների ամբողջական տրամադրում, դրանք կարող են լինել սարքավորումների, կոնկրետ գումարի, պայմանագրերի կնքման տեսքով: Այսինքն՝ բոլոր մեխանիզմները կիրառվելու են, որպեսզի առաջին հերթին ապահովեն անձանց ձեռնարկատիրական գործունեությունը»,- պարզաբանել է Մինասյանը: Ըստ նրա՝ եթե այդ մարդիկ չեն կարող ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել, ապա նրանց կառաջարկվի որպես բաժնետեր հանդես գալ տարբեր ձեռնարկություններում, որպեսզի նրանք կարողանան մշտական եկամուտ ունենալ: Նախատեսում են, որ ծրագրին պետական միջոցներից բացի ներդրումներ արվեն մասնավոր հատվածի կողմից: «Իհարկե, հիմնական բեռը բյուջեի վրա է լինելու, բայց առաջարկելու ենք, որ այն անձինք, կազմակերպությունները, ովքեր 10 մլն և ավելի դրամ կփոխանցեն այս ծրագրին, իրենք կամ իրենց ներկայացուցիչները կընդգրկվեն կառավարման խորհրդի մեջ և կկայացնեն համապատասխան որոշումները՝ այս կամ այն անձի ընտանիքին աջակցություն ցուցաբերելու համար»,- ասել է Մինասյանը: Նա նաև տեղեկացրեց, որ այս տարվա համար մոտ 500 մլն դրամի ծախս են նախատեսում: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին Փաշինյան. Սպասում ենք ԵՄ որոշմանը՝ ՀՀ-ին ԵՄ խաղաղության հիմնադրամում ներառելու վերաբերյալ Ըստ որոշ աղբյուրների, այդ գործընթացն արգելակում է Հունգարիան, որը պահանջում է, որ Բաքվին էլ գումար հատկացվի «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Սահմանազատմանն է առնչվում Դիմումը ներկայացվել է ընդդեմ սահմանազատման հանձնաժողովի, փոխվարչապետի և վարչապետի |