Անին ՅՈՒՆԵՍԿՕ համաշխարհային մշակութային ժառանգության մաս է հռչակվել15 հուլիսի 2016 - 23:49 AMT PanARMENIAN.Net - Միջնադարյան հայկական Անի քաղաքն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում: Համապատասխան որոշումն ընդունվել է հուլիսի 10-ից Ստամբուլում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային ժառանգության կոմիտեի 40-րդ նիստում: Քաղաքը ցանկում ընդգրկելու հայցը ներկայացրել էր Թուրքիան: Որոշման տեքստում, մասնավորապես, նշվում է, որ «քաղաքը դարեր ի վեր կառուցապատվում էր քրիստոնեական, ապա` մահմեդական տոհմերի կողմից: Քաղաքի ծաղկման շրջանը 10-11 դրարերում էր, երբ այն Բագրատունիների հայկական թագավորության մայրաքաղաքն էր դարձել ու հարստացել էր Մետաքսի ճանապարհի ճյուղավորումներից մեկին գտնվելով` տուրքեր գանձելու շնորհիվ: Ավելի ուշ` բյուզանդացիների, սելջուկների ու վրացիների ենթակայության տակ գտնվելով, պահպանել է իր կարևոր նշանակությունը: Մոնղոլների ներխուժումն ու 1319 թ. երկրաշարժը քաղաքի անկման սկիզբը դարձան: Անին միջնադարյան ճարտարապետության զարգացման արտացոլում է` շնորհիվ 7-13 դդ տարածաշրջանին բնորոշ գրեթե բոլոր ճարտարապետական ոճերի առկայությանը»: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |