ԵՄ-ն պատրաստ է հարեւանության քաղաքականության շրջանակներում Հայաստանին ամեն կերպ աջակցել

PanARMENIAN.Net - Ապրիլի 6-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Վարդան Օսկանյանն ընդունեց Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության գործերի հավատարմատար, խորհրդական Ռաուլ դե Լուցենբերգերին: Շնորհավորելով հյուրին Երեւանում նոր առաքելությունը ստանձնելու կապակցությամբ` Վ. Օսկանյանը հույս հայտնեց, որ նրա գործունեությունն ավանդ կբերի ԵՄ- Հայաստան համագործակցության աշխուժացման գործում: Գործերի հավատարմատարը Վարդան Օսկանյանին փոխանցեց Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության ղեկավար Է. Լանդաբուրուի ուղերձը, որում արտահայտվում է եվրոպական կողմի լիիրավ պատրաստակամությունը` Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում ԵՄ- Հայաստան Գործողությունների ծրագրի իրականացման ընթացքում Հայաստանին աջակցելու հարցում: Նա նշեց Եվրոպական հանձնաժողովի շահագրգռվածությունը` Երեւանում ներկայացված լինելու դեսպանի մակարդակով, ինչպես նաեւ տեղեկացրեց ընթացիկ տարում Է. Լանդաբուրուի` Հայաստան այցելելու մտադրության մասին, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---