16 հուլիսի 2016 - 14:00 AMT
Հայանիստի բնակիչները փակել են Երևան տանող ճանապարհը՝ պահանջելով կագավորել երթուղին

Արարատի մարզի Հայանիստ գյուղի բնակիչները հուլիսի 16-ի առավոտյան` ժամը 11:00-ին Գետաշեն թաղամասում բողոքի ակցիա են անցկացրել: Քաղաքացիները պահանջում են լուծել իրենց համայնքի` դեպի Երևան սպասարկող տրանսպորտի խնդիրը:

Նրանք ժամը 11:00-ին Գետաշեն թաղամասից երթով շարժվել են դեպի հարևան Խաչփառ գյուղ, որտեղ գտնվում է 35 համարի երթուղային ավտոբուսի վերջին կանգառը` պահանջելով երթուղին հասցնել մինչև Գետաշեն թաղամաս:

Ինչպես ակցիայի կազմակերպիչ Աննա Հարությունյանն է նշում, Հայանիստ գյուղի Գետաշեն թաղամասում դեպի Երևան ոչ մի տրանսպորտային միջոց չի գործում. «Մարդիկ ամեն օր ստիպված են ոտքով 2 կմ քայլել, որպեսզի տրանսպորտ նստեն: Մենք 35 համարի երթուղու տնօրինությունից պահանջում ենք սպասարկել նաև Գետաշեն թաղամասը»:

Բողոքողները նաև հայտնել են, որգծատերը սադրանքներ է հրահրում` սպառնալով ակցիայի մասնակիցներին: