Տոնոյանն ու Կասպրշիկը քննարկել են հրադադարի խախտումներն արձանագրող հետաքննության մեխանիզմի ներդրումը

Տոնոյանն ու Կասպրշիկը քննարկել են հրադադարի խախտումներն արձանագրող հետաքննության մեխանիզմի ներդրումը

PanARMENIAN.Net - Հուլիսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԼՂ հակամարտության շուրջ ձևավորված իրավիճակը, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի կողմից շփման գծում հրադադարի խախտումներն արձանագրող հետաքննության մեխանիզմի ներդրումը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կարողությունների ընդլայնումը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել տարածաշրջանում վերջին հայտնի զարգացումներին առնչվող հարցերին, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում հայտարարել է կազմակերպության համազեկուցող Մարգարետ Սոդերֆելդը հայտարարել էր, որ ԵԱՀԿ-ն պետք է օգտագործի միջադեպերի հետաքննության մեխանիզմները ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում կայունության հասնելու համար: Նա նշել է, որ ԵԱՀԿ-ն որոշակի քայլեր է ձեռնարկել այդ տարածաշրջանում կայնության հասնելու համար` հավելեով, որ այդ նպատակին հասնելու համար կազմակերպությունը «շատ բան կարող է անել»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---