Փաշինյան. Շենքը գրավողները խոստացել են ուժի չդիմել, եթե իրավապահներն էլ չգրոհեն

Փաշինյան. Շենքը գրավողները խոստացել են ուժի չդիմել, եթե իրավապահներն էլ չգրոհեն

PanARMENIAN.Net - Էրեբունիում ՊՊԾ գունդի տարածքը գրաված զինյալները խոստացել են ուժ չկիրառել, եթե ոստիկաններն, իրենց հերթին չդիմեն ուժային գործողությունների:

Այդ մասին է հայտնել լրագրողներին ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է, որ շատ կարևոր կլինի Ժիրայր Սեֆիլյանի տեսակետը լսել տեղի ունեցածի վերաբերյալ: «Գիտեմ, որ եղել է խոսակցություն Սեֆիլյանի ու Պավել Մանուկյանի միջև: Մանրամասներին չեմ տիրապետում»:, - ասել է նա «Ազատության» եթերում, ընդգծելով, որ ամբողջական պատկեր հեռախոսով դժվար է ստանալ: «Համոզված չեմ, որ Սեֆիլյանն ունի իրավիճակի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն... ընդհանրապես, Պավել Մանուկյանն ու ներսում գտնվող այլ մարդիկ ևս կարող են չունենալ ամբողջական տեղեկատվություն», - ընդգծել է նա:

Փաշինյաննն ասել է նաև, որ տեսել է 26 զինվածների, սակայն, հնարավոր է, և ավելին լինեն:

Պատգամավորը պատմել է նաև, որ 2 անգամ եղել է շենքի ներսում, երրորդ անգամ նրան չեն թողել, չնայած, այդ թվում, շենքի ներսում գտնվող պատանդ ոստիկանների համաձայնությանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---