ՄԻՊ գրասենյակ. Բերման ենթարկված մոտ 50 անձ ազատ է արձակվել

ՄԻՊ գրասենյակ. Բերման ենթարկված մոտ 50 անձ ազատ է արձակվել

PanARMENIAN.Net - ՄԻՊ աշխատակազմը շարունակում է արտակարգ ռեժիմով աշխատանքը և այցելություններ են կազմակերպվում ոստիկանության այն բաժիններ, այդ թվում՝ ոստիկանության զորքերի զորամաս, որտեղ գտնվում են հուլիսի 17-ին բերման ենթարկված անձիք: Ուսումնասիրվում են նաև նրանց բերման ենթարկելու հիմքերը:

Այս պահի դրությամբ ոստիկանության հետ տարված աշխատանքների արդյունքում ազատ են արձակվել մոտ հինգ տասնյակ քաղաքացիներ, նրանց թվում են նաև ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին տարված Դավիթ Սանասարյանը, Անդրիաս Ղուկասյանը և Շահեն Հարությունյանը, ասվում է ՄԻՊ խոսնակ Զոհրապ Եգանյանի տարածած հաղորդագրության մեջ:

ՄԻՊ աշխատակիցները շարունակում են ահազանգերի հիման վրա կատարվող այցերը և դեպքերի ուսումնասիրությունները:

Հուլիսի 17-ի առավոտյան «Սասնա ծռեր» նախաձեռնության մի խումբ զինված անձինք պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների՝ նրանց ազատման դիմաց պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին:Մեկ ոստիկան զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել: ՀՀ ԱԱԾ-ն հայտնում է, որ ապօրինաբար արգելափակված տարածքում գտվող զինված անձանց հանցավոր գործողությունների կասեցմանն ու խափանմանն ուղղված միջոցառումների շրջանակներում հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից ազատ է արձակվել երկու պատանդ:

7 պատանդի մեջ է ՀՀ փոխոստիկանապետ, ոստիկանության շտաբի պետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փողոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---