Ստամբուլի ոստիկանությանը հրահանգված է խոցել բոլոր անցնող ուղղաթիռները

Ստամբուլի ոստիկանությանը հրահանգված է խոցել բոլոր անցնող ուղղաթիռները

PanARMENIAN.Net - Ստամբուլի անվտանգության ծառայության պետը հրահանգել է առանց զգուշացման խոցել քաղաքի վրայով անցնող բոլոր ուղղաթիռները, որոնց թռիչքն արտնոված չէ: Քաղաք է տեղափոխվել հատուկ նշանակության ուժերի մոտ 1,8 հազար մարտիկ, հայտնում է ՌԻԱ Նովոստին Anаdolu-ի վրա հղումով:

Հատուկջոկատայիններին Ստամբուլ են գործուղել հարևան գավառներից, նրանք ռազմավարական նշանակության օբյեկտներում են տեղակայվել և փողոցներում: Քաղաքում նաև հատուկ տեխնիկա է տեղակայված: Անվտանգության միջոցները ձեռնարկվել են հատուկ գործողությունից հետո, որի ընթացքում Գյոկչենի անվան օդանավակայանում ձերբակալվել է խռովության կազմակերպման 11 կասկածյալ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիայում ձերբակալել են ՆԱՏՕ-ի «Ինջիրլիկ» ռազմակայանի հրամանատար, գեներալ Բիքիր Էրկան Վանին, հայտնում է Sky News Arabia-ն: Ռազմական հեղաշրջման փորձից հետո ռազմակայանը մեկուսացվել էր և անջատվել էներգամատակարարումից:

Հուլիսի լույս 16-ի գիշերը հայտնի դարձավ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի մասին: Անկարայում և Ստամբուլում ավիացիայի ու տանկերի կիրառմամբ բախումներ են տեղի ունեցել: Թուրք զինվորականների խումբը հայտարարել է երկրում ռազմական հեղաշրջման, Էրդողանին իշխանությունից հեռացնելու մասին, սակայն ապստամբ զինվորականների գործողությունները ձախողվել են:

Բախումներում զոհվել է 164 կառավարության աջակից, Reuters հաղորդմամբ, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Ընդհանուր զոհերի թիվը հասել է 265-ի: Թուրքիայի կառավարությունը կքննարկի երկրում մահապատժի վերականգնումը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---