ՊՊԾ գնդում պահվող պատանդներից մեկին բաց են թողել

ՊՊԾ գնդում պահվող պատանդներից մեկին բաց են թողել

PanARMENIAN.Net - Էրեբունիում ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինյալ խմբի ներկայացուցիչներն ազատ են արձակել պատանդներից մեկին, հայտնում է «Sputnik Արմենիան»:

Զինյալները հայտարարել են, որ դա անում են որպես բարի կամքի դրսևորում:Այսպիսով ոստիկանության շենքում պատանդ է պահվում 5 մարդ, այդ թվում` Հայաստանի ոստիկանապետի տեղակալներ Վարդան Եղիազարյանը և Վալերի Օսիպյանը:

Ավելի վաղ ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ 2 պատանդ ազատ է արձակվել հատուկ նշանակության ստորաբաժանումների գործողությունների արդյունքում:

Հուլիսի 17-ի առավոտյան «Սասնա ծռեր» նախաձեռնության մի խումբ զինված անձինք պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների՝ նրանց ազատման դիմաց պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին:Մեկ ոստիկան զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել: ՀՀ ԱԱԾ-ն հայտնում է, որ ապօրինաբար արգելափակված տարածքում գտվող զինված անձանց հանցավոր գործողությունների կասեցմանն ու խափանմանն ուղղված միջոցառումների շրջանակներում հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից ազատ է արձակվել երկու պատանդ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---