Հայաստանում մեկնարկել է նախընտրական քարոզարշավը

PanARMENIAN.Net - Ապրիլի 8-ին Հայաստանում մեկնարկել է խորհրդարանում տեղ զբաղեցնելու ակնկալիք ունեցող քաղաքական ուժերի նախընտրական քարոզարշավը: Նախընտրական քարոզարշավը կտեւի մինչեւ մայիսի 10-ը: Պատգամավորության թեկնածուների գրանցման արդյունքներով, Հայաստանում խորհրդարանի 131 տեղին հավակնում են 1447 մարդ: Այդ թվում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի 41 տեղի համար հավակնում է 134 թեկնածու, իսկ համամասնական ցուցակներով 24 կուսակցություն եւ 1 դաշինք` 1313 պատգամավորության թեկնածու 90 տեղի համար: Նախընտրական պայքարին կմասնակցեն հետեւյալ քաղաքական ուժերը` Ազգային ժողովրդավարական կուսակցությունը, «Ազգային համաձայնություն» կուսակցությունը, «Ազգային միաբանություն», «Բարգավաճ Հայաստանը», «Դաշինքը», «Ժառանգությունը», «Ժողովրդավարական ուղին», Հայաստանի առաջադիմական կուսակցությունը, Հայաստանի ժողովրդավարական կուսակցությունը, Հայաստանի երիտասարդական կուսակցությունը, Հայաստանի ժողովրդական կուսակցությունը, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, Հայաստանի հանրապետական կուսակցությունը, Հայաստանի մարքսիստական կուսակցությունը, Հայ հեղափոխական դաշնակցությունը, Հայոց համազգային շարժումը, Ժողովրդական կուսակցությունը, «Հանրապետությունը», Միացյալ աշխատավորական կուսակցությունը, Միացյալ ազատական ազգային կուսակցությունը, «Նոր ժամանակները», Հնչակյան սոցիալ-ժողովրդավարական կուսակցությունը, «Քրիստոնեական ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը, «Օրինաց երկիրը», ինչպես նաեւ «Իմպիչմենտ» դաշինքը: Մի շարք քաղաքական ուժերի հայտարարությունների համաձայն, նրանք մտադիր են նախընտրական պայքարը սկսել արդեն ապրիլի 9-ին, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---