Ղազախստանում ոստիկանության բաժանմունքի վրա հարձակման հետևանքով 3 ոստիկան է զոհվել18 հուլիսի 2016 - 11:44 AMT PanARMENIAN.Net - Ղազախական Ալմաթիում զինված հարձակման հետևանքով 3 ոստիկան է զոհվել, կան վիրավորներ: Քաղաքում հայտարարված է ահաբեկչական սպառնալիքի «կարմիր» մակարդակ: «Առնվազն 3 ոստիկան մահացել է, կան տուժածներ»,-ասել է աղբյուրը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: ԶԼՄ-ները հայտնում են Ալամթիի կենտրոնում ոստիկանության բաժանմունքի մոտ կրակոցների մասին, Ալմալինի շրջանի ոստիկանության բաժանմունքը շրջափակված է: Մոտակա գրասենյակների աշխատակիցները պարզաբանել են, որ մոտ 10 կրակոց է հնչել: «Սկզբից 3-4 կրակոց հնչեց, հետո` կրակահերթ: Անհայտ մեկը ինքնաձիգով փախավ, նրա ետևից վազեցին ոստիկանները»,-պատմել են ականատեսները: Հունիսի վերջում ԱԱԿ-ն հայտնել էր Կարագանդայի շրջանում ծայրահեղականների խմբի գործունեության կասեցման մասին, որոնք ահաբեկչություններ էին ծրագրում: Գործողություն է կատարվել հունիսի 26-ին Բալխաշ քաղաքում և Գուլշատ բնակավայրում: Գուլշատում ձերբակալության ժամանակ ահաբեկիչներից մեկն ինքնապայթեցում է իրականացրել: Ձերբակալվել է 6 մարդ: Հունիսի 5-ին Ակտոբեն մի խումբ գրոհայինների կողմից ենթարկվել է հարձակման. նրանք սպանել են զենքի խանութներից մեկի վաճառողին ու անվտանգության աշխատողին, ինչպես նաև վիրավորել են 3 ոստիկանի: Մյուս խանութի վրա հարձակման ժամանակ սպանվել է մի հաճախորդ, ևս մեկը վնասվածք է ստացել: Հայտնի է, որ ոստիկանության հետ կրակահերթի արդյունքում գրոհայիններից 3-ը սպանվել են, իսկ մեկը` ձերբակալվել: Բացի այդ, գրոհայինները հարձակվել են երթուղային ավտոբուսի ու զորամասի վրա: Կրակահերթի հետևանքով սպանվել է 3 զինվորական, ևս 3-ը վնասվածքներ են ստացել: Այնուհանդերձ` զինծառայողներին հաջողվել է հետ շպրտել գրոհայիններին` սպանելով նրանցից մեկին: Ընդհանուր առմամբ, Ակտոբեում գրոհայինների գործողությունների հետևանքով զոհվել է 6 մարդ, ևս 10-ը վնասվածքներ են ստացել: Ուշագրավ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին |