Սբ. Հարության տոնին Ստամբուլի հայկական եկեղեցին պաշտպանում էին ոստիկանության ուժեղացված պահակախմբերը

PanARMENIAN.Net - Ստամբուլի հայ համայնքն ըստ ավանդության նշել է Սուրբ Հարության տոնը Սբ. Աստվածածին եկեղեցում, որը նաեւ Կոնստանդինոպոլսի հայոց պատրիարք Մեսրոբ Մութաֆյանի նստավայրն է: Ինչպե PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել Ստամբուլի «Մարմարա» թերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Հատեջյանը, պատարագի ժամանակ անկարգություններ չեն եղել: «Ինչպես սովորաբար Զատկի օրը պատրիարքը մեծ ընդունելություն է կազմակերպում, որին մասնակցում են հայ համայնքի ականավոր ներկայացուցիչներ: Ինչպես Զատկի, այնպես էլ մյուս տոների ժամանակ, եկեղեցին եւ հարակից փողոցները պաշտպանում են ոստիկանության ուժեղացված պահակախմբեր: Պետք է ասել, որ պատրիարքության շրջակայքում ոստիկանություն միշտ կա, միջադեպերից խուսափելու համար: Այս անգամ որեւէ միջադեպ չեղավ: Զատիկը նշվեց ոչ միայն Ստամբուլի հայկական եկեղեցիներում, այլ նաեւ Թուրքիայի մյուս եկեղեցիներում»,-ասել է Հատեջյանը: Նա նաեւ հավելեց, որ սա առաջին մեծ ժամերգությունն էր 2007 թվականի հունվարի 19-ին Հրանտ Դինքի սպանությունից հետո: Հրանտ Դինքի սպանությունից հետո արքեպիսկոպոս Մութաֆյանի հասցեին հնչում էին ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---