ԵՏՄ նոր նախագծով ՀՀ քաղաքացիները կկարողանան վարկ վերցնել միության այլ երկրների բանկերից18 հուլիսի 2016 - 12:05 AMT PanARMENIAN.Net - ԵՏՄ երկրները մտադիր են փոխանակել վարկային պատմությունների քաղվածքները: Դա հնարավորություն կտա ռուսաստանցիներին վարկ ստանալ ԵՏՄ անդամ երկրներում, իսկ ԵՏՄ երկրների, այդ թվում Հայաստանի, քաղաքացիներին` ՌԴ-ում: Սակայն նախագիծն իրականացնելը հեշտ չի լինի շուկայի մասնակիցների հետաքրքրության բացակայության, օրենսդիր հակասությունների և տեխնիկական խնդիրների պատճառով, հայտնում է «Կոմերսանտը»: Նախորդ շաբաթ աշխատանքային խումբը քննարկել է համաձայնագրի նախագիծը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը պարզաբանել է, որ փաստաթուղթը մշակվում է ԵՏՄ ազգային բանկերի ակտիվ մասնակցությամբ: «Համաձայնագիրը պետք է լուծի առկա խնդիրները, ոչ խտրական պայմաններ ստեղծի ԵՏՄ անդամ երկրների քաղաքացիների և ձեռնարկատիրության համար` վարկավորման հարցերով ֆինանսական հաստատություններ դիմելիս»,-ասել են ԵՏՀ-ում: Այլ կերպ ասած, ռուսաստանցիները կկարողանան վարկ ստանալ Բելառուսում, Հայաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, իսկ այդ երկրների բնակիչները` ռուսական բանկերում: Ըստ ՌԴ «Խնայբանկի» գլխավոր վերլուծաբան Միխայիլ Մատովնիկովի, գաղափարը կառուցողական է: «Եթե վարկառու օտարերկրացին վարկ ստանա ու չվերադարձնի ԵՏՄ երկրում, ապա հայրենիքում վարկ ստանալիս խնդիրներ կունենա վատ վարկային պատմության պատճառով»: Սակայն, եթե նույնիսկ շուկայի անդամներին հետաքրքրի գաղափարը, համաձայնագիրը դժվար կլինի իրականացնել օրենսդրական արգելքների պատճառով, առնվազն, Ռուսաստանում: Հղումներ թեմայով. Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Ալմաթիում կհանդիպեն Միրզոյանն ու Բայրամովը Ղազախստանը հանդես չի գալիս որպես միջնորդ, այլ միայն հարթակ է տրամադրում հանդիպման համար ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից |