Թուրքիայի բնակչության 12 տոկոսը Հայոց ցեղասպանությունը համարում է պատմական փաստ

PanARMENIAN.Net - Թուրքերի ճնշող մեծամասնությունը դեմ է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունմանը, որը ներկայացվել է Ներկայացուցիչների պալատ եւ ԱՄՆ Սենատ, ինչպես նաեւ մեկ այլ բանաձեւի դեմ, որը պահանջում է Թուրքիայից նորմալացնել հարաբերությունները Հայաստանի հետ, գրում է «Զաման» թերթը: Ըստ հարցման, որ անց է կացրել ամերիկյան Terror Free Tomorrow խումբը, եթե բանաձեւն ընդունվի, 83 տոկոսը դեմ հանդես կգա Իրաքում Թուրքիայի կողմից ԱՄՆ-ին աջակցելուն: Թուրքերի 4/5 կողմ է կոշտ գործողություններին, մինչեւ դիվանագիտական հարաբերությունների խզումը Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման դեպքում: Հարցվածների 42 տոկոսը Ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը համարում են հակաիսլամական, իսկ 31 տոկոսը նշել են, որ դա ԱՄՆ-ի ներքին գործն է: Մյուս 12 տոկոսը Հայոց ցեղասպանությունը համարում է պատմական փաստ:



Եթե Ցեղասպանության մասին բանաձեւն ընդունվի ԱՄՆ Կոնգրեսի կողմից, հարցվածների 78 տոկոսը պատրաստվում է բոյկոտել ամերիկյան ապրանքները, քվեարկել այն թեկնածուների համար, որոնք դեմ են ԱՄՆ-ին կամ ցույցեր կազմակերպել: Միայն 11 տոկոսն է ասել, թե չի մասնակցի ոչ մի գործողության: 73 տոկոսը համարում է, որ բանաձեւի ընդունումը կվատացնի հարաբերությունները Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ, իսկ 84 տոկոսի կարծիքն ԱՄՆ-ի մասին փոխվել է դեպի վատը: Հարցումը անց է կացվել Թուրքիայի 15 գավառներում, հարցման է ենթարկվել 1200 հոգի:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---