Մերկել. Մահապատժի սահմանումը Թուրքիայում կփակի ԵՄ-ին անդամակցելու հարցը18 հուլիսի 2016 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը զգուշացրել է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները կավարտվեն, եթե Անկարան որոշի կրկին մահապատիժ սահմանել, հայտնում է Die Zeit-ը: Երկիրը, որտեղ մահապատիժ կա, չի կարող ԵՄ անդամ լինել` եթե Թուրքիան մահապատիժը վերականգնի, ապա Եվրամիությանն անդամակցելու հարցն այդ երկրի համար ինքնաբերաբար կփակվի: Այսպիսի հայտարարություն է արել ԳԴՀ կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ըստ Զայբերտի, Եվրամիությունը իրավական հանրություն է, որը միավորված է ընդհանուր արժեքներով: «ԵՄ-ն որոշել է, որ մահապատիժն իր արժեքնրից դուրս է»,-ասել է նա: Զայբերտը հիշեցրել է, որ Թուրքիան պաշտոնապես համարվում է ԵՄ անդամակցության թեկնածու: «Միայն դա պարտավորեցնում է նրան հավատարիմ մնալ հիմնական իրավական և ժողովրդավարական սկզբունքներին»,-ասել է նա: Երկրում տեղի ունեցած զինված հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի նախագահ էրդողանը և վարչապետ Յիլդիրիմը հայտարարեցին, որ խորհրդարանում կարող է քննարկման դրվել հեղաշրջման մասնակիցների համար մահապատիժ սահմանելու մասին օրենքը: Հուլիսի լույս 16-ի գիշերը հայտնի դարձավ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի մասին: Անկարայում և Ստամբուլում ավիացիայի ու տանկերի կիրառմամբ բախումներ են տեղի ունեցել: Թուրք զինվորականների խումբը հայտարարել է երկրում ռազմական հեղաշրջման, Էրդողանին իշխանությունից հեռացնելու մասին, սակայն ապստամբ զինվորականների գործողությունները ձախողվել են:Բախումներում զոհվել է 164 կառավարության աջակից, Reuters հաղորդմամբ, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Ընդհանուր զոհերի թիվը հասել է 265-ի: Թուրքիայի կառավարությունը կքննարկի երկրում մահապատժի վերականգնումը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |