Փաստաբանների պալատն անվճար օգնություն կտրամադրի բերման ենթարկված քաղաքացիներին

Փաստաբանների պալատն անվճար օգնություն կտրամադրի բերման ենթարկված քաղաքացիներին

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը կամավոր փաստաբանների միջոցով պատրաստ է անվճար իրավաբանական օգնություն տրամադրել ՀՀ ոստիկանության բաժանմունքներ բերման ենթարկված անձանց:

Անվճար իրավաբանական օգնության համար տուժածները կարող են դիմել ՀՀ փաստաբանների պալատ:

Ավելի վաղ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարել էր, որ հուլիսի 18-ի ողջ օրվա ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ուսումնասիրել Է ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքերը: Արտակարգ ռեժիմով կատարվել են այցեր ոստիկանության այն ստորաբաժանումներ, որտեղ պահվել են բերման ենթարկվածները: Ըստ բերման ենթարկված մի շարք քաղաքացիների՝ ոստիկանության ծառայողների կողմից բերման ենթարկվելու և ոստիկանության ստորաբաժանումներում գտնվելու ընթացքում չեն ապահովվել իրենց իրավունքները, իրենց նկատմամբ գործադրվել է ֆիզիկական ուժ, որի արդյունքում ստացել են մարմնական վնասվածնքեր:

«Ոստիկանության կողմից քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրելու մասին ցանկացած հայտարարություն պետք է ստուգման համապատասխան ընթացակարգ սկսելու անհապաղ հիմք դառնա: Կարևոր է, որ ոստիկանության կողմից արդեն իսկ նախաձեռնվել է նման ընթացակարգ», - ասվում էր ՄԻՊ հաղորդագրությունում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---