59  18.07.16 - Բերման ենթարկվածներին ազատ արձակելու պահանջով բողոքի ցույց Ազատության հրապարակում և Էրեբունու ՊՊԾ գնդի մոտակայքում

Ոստիկանություն. Իրավապահներին խոչընդոտելու դեպքում կիրառվելու են համարժեք միջոցներ (Թարմացվող)

Ոստիկանություն. Իրավապահներին խոչընդոտելու դեպքում կիրառվելու են համարժեք միջոցներ (Թարմացվող)

PanARMENIAN.Net - Ոստիկանության ներկայացուցիչները չեն թուլատրել Ազատության հրապարակում հավաքված մի խումբ ցուցարների երթը դեպի Խորենացու փողոց, որտեղ գտնվում է «Սասնա ծռեր» խմբի կողմից գրավված ՊՊԾ գունդը: Իրավապահները բերման են ենթարկել Ազատության հրապարակից մի խումբ քաղաքացիների, այդ թվում՝ «Նոր Հայաստան» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանին:

01:01 Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում հորդորում է հավաքի մասնակիցներին «զերծ մնալ արկածախնդրությունից, երթեր չկազմակերպել դեպի հատուկ պահպանվող գոտի և իրավապահ մարմինների համար չստեղծել լրացուցիչ դժվարություններ»: Միաժամանակ ոստիկանությունը զգուշացնում է, որ «հորդորներին և նախազգուշացումներին չենթարկվելու, հակաահաբեկչական միջոցառումներ իրականացնող իրավապահ մարմինների գործունեությունը որևէ կերպ խոչընդոտելու դեպքերում իրավախախտների նկատմամբ կիրառվելու են օրենսդրությամբ նախատեսված համարժեք միջոցներ»:

23:46 Ցուցարարների մի մասը հասել է Խորենացի փողոց. այն ամբողջությամբ փակված է ոստիկանական ուժերով:

23:23 Որոշ ցուցարարներ փորձում են հասնել Ազատության հրապարակից Էրեբունի

23:11 Խորենացի փողոց ավտոբուսներով լրացուցիչ ոստիկանական ուժեր են բերվել:

22:40 Ցուցարարները բուռն քննարկում են ապագա անելիքները

22:33 Ակտիվիստներից մեկը պատմում է, որ Վարուժան Ավետիսյանն ասել է ցուցարարներին, որ, ըստ իրենց, ցուցարարների ներկայությունը Էրեբունիում ավելի կարևոր է, քանի որ գործողության դեպքում հնարավոր կլինի գոնե ներկայությամբ սաստել ոստիկաններին:

22:30 Ակտիվիստ Մաքսիմ Սարգսյանը պատմում է՝ Կարո Եղնուկյանը հայտնել է, որ տեխնիկայի շարժը ՊՊԾ գնդի մերձակայքում դադարել է, երբ հայտնի դարձավ ցուցարարների՝ Խորենացի շարժվելու մասին:

22:21 Ցուցարարներն առաջարկում են ոստիկանների հետ գնալ Խորենացի փողոց մի խումբ ոստիկանների հետ. եթե նրանք համոզվեն, որ տեխնիկայի կուտակում չկա, երթը չի կայանա, հակառակ դեպքում նրանք կտեղեկացնեն Ազատության հրապարակում հավաքվածներին տեխնիկայի կուտակման մասին:

22:17 Ցուցարարներն Ազատության հրապարակում են: Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը հավաստիացնում է ցուցարարներին, որ Էրեբունիում ՊՊԾ գունդի գրոհ չի նախապատրաստվում: Ցուցարարները բանակցում են՝ որոշելու ապագա անելիքները:

21:56 Ցուցարարները երթ արեցին Երևանի Փոքր Կենտրոնով: Հասնելով Թումանյան-Մաշտոցի պողոտա խաչմերուկ, որոշեցին երթը նստացույցի վերածել: Նրանք պահանջում են ազատ արձակել բերման ենթարկվածներին, որ ավարտեն երթը՝ հասնելով Ազատության հրապարակ: Նրանց ասացին, որ բերման ենթարկվածներին արդեն բաց են թողել. ցուցարարներն իրենց հերթին ասացին, որ մինչև չճշտեն՝ առաջ չեն շարժվի:

20:15 Հավաքվածներն, այնուամենայնիվ, կարողացել են դուրս գալ Ազատության հրապարակի տարածքից: Ոստիկանությունը կանգնեցրել է նրանց Հյուսիսային պողոտայի սկզբնամասում: Բանակցություններից հետո ցուցարարները վերադարձան Ազատության հրապարակ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---