Փաշինյանը տեսել է Սեֆիլյանին ՔԿՀ-ում. Զրուցել թույլ չեն տվել

Փաշինյանը տեսել է Սեֆիլյանին ՔԿՀ-ում. Զրուցել թույլ չեն տվել

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին կրկին թույլ չեն տվել հանդիպել ու զրուցել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Ժիրայր Սեֆիլյանի հետ:

Նա նշել է, որ, ՔԿՀ աշխատակիցները թույլ են տվել նրան տեսնել Սեֆիլյանին, սակայն զրույց չի կայացել: Ըստ պարզաբանման, քննիչն արգելանք է դրել Սեֆիլյանի տեսակցությունների վրա: «Արտաքին աշխարհի հետ Սեֆիլյանի կապը մաքսիմալ սահմանափակված է, ինչն ուժեղացնում է մտավախությունները, որ նա չունի ամբողջական տեղեկատվություն զարգացումների վերաբերյալ»,- ասել է Փաշինյանը:

Պատգամավորը փորձել էր այցելել Սեֆիլյանին նաև հուլիսի 17-ին: Սեֆիլյանին ազատ արձակելը ոստիկանության ՊՊԾ գնդի տեղակայման վայրը գրաված «Սասնա ծռեր» խմբի պահանջներից մեկն է:

Հուլիսի 17 ֊ին, լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։ ՊՊԾ շենքը գրավածների մոտ են որպես պատանդ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որոնք գնացել էին տարածք՝ բանակցելու, բայց նրանց, որպես անվտանգության երաշխիք «Սասնա Ծռերի» անդամները պահել են իրենց մոտ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---