Թուրքիան պաշտոնապես կդիմի ԱՄՆ-ին` Գյուլենին արտահանձնելու պահանջով

Թուրքիան պաշտոնապես կդիմի ԱՄՆ-ին` Գյուլենին արտահանձնելու պահանջով

PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխանություններն առաջիկա օրերին պաշտոնական հարցումով կդիմեն ԱՄՆ-ին` պահանջելով արտահանձնել ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, որին համարում են Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի գլխավոր գաղափարախոսը: Այդ մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Նա հիշեցրել է, որ երկու պետությունների միջև գործում է հանցագործների արտահանձնման մասին համաձայնագիրը: «Երբ ԱՄՆ-ն խնդրում է արտահանձնել իր քաղաքացիներից մեկին, մենք կատարում ենք խնդրանքը: Այդ հարցերում փոխգործակցություն է հարկավոր»,-ասել է թուրք նախագահը, հայտնում է Lenta.ru-ն:

Հուլիսի 16-ին էրդողանն իր կողմնակիցների հանրահավաքում կոչ էր արել ԱՄՆ նախագահ Օբամային արտահանձնել Գյուլենին: «Եթե մենք ռազմավարական գործընկերներ ենք, կատարեք մեր խնդրանքը: Չէ որ մենք արտահանձնել ենք ձեր ահաբեկիչներին: Հիմա տվեք նրանց, ով ահաբեկիչների մեր ցուցակում է»,-ասել է նա:

ԱՄՆ պետքարտուղար Քերին ի պատասխան հայտարարել է, որ ԱՄՆ-ն կբավարարի Թուրքիայի պահանջը, եթե Անկարան լուրջ ապացույցներ ներկայացնի:

Գյուլենն իր հերթին հայտարարել է, որ ապտրաստ է արտահանձնման: «Եթե այդպես որոշեն, ուրեմն, թող այդպես լինի»,-ասել է նա` հերքելով Անկարայի մեղադրանքները:

Հուլիսի լույս 16-ի գիշերը հայտնի դարձավ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի մասին: Անկարայում և Ստամբուլում ավիացիայի ու տանկերի կիրառմամբ բախումներ են տեղի ունեցել: Թուրք զինվորականների խումբը հայտարարել է երկրում ռազմական հեղաշրջման, Էրդողանին իշխանությունից հեռացնելու մասին, սակայն ապստամբ զինվորականների գործողությունները ձախողվել են:Բախումներում զոհվել է 164 կառավարության աջակից, Reuters հաղորդմամբ, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Ընդհանուր զոհերի թիվը հասել է 265-ի: Թուրքիայի կառավարությունը կքննարկի երկրում մահապատժի վերականգնումը:

Ընթերցեք նաև. Թուրքիան կվերանայի հարաբերություններն ԱՄՆ հետ, եթե Գյուլենը չարտահանձնվի

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---