Ադրբեջանում մտադիր են նախագահի լիազորությունների ժամկետը դարձնել 7 տարի19 հուլիսի 2016 - 10:28 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում նախատեսում են նախագահի լիազորությունների ժամկետը դարձնել 7 տարի գործող 5 տարվա փոխարեն: Այդ մասին կարգադրություն է ստորագրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` երկրի Սահմանադրական դատարան ուղարկելով հանրաքվեի մասին ակտի նախագիծը: Նախագիծը կոչվում է «Ադրբեջանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» ակտ: Ինչպես հայտնել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը, երկրի Սահմանադրության 100-րդ հոդվածում` «Ադրբեջանի Հանրապետության նախագահի թեկնածուին առաջադրվող պահանջները» հոդվածում առաջարկվում է հանել տարիքային սահմանափակումը նախագահի թեկնածուի համար: «Ըստ գործող կարգի Ադրբեջանի նախագահ կարող է ընտրվել 35 տարին լրացած երկրի քաղաքացին, որը մշտապես բնակվում է Ադրբեջանի տարածքում ավելի քան 10 տարի, ունի ընտրելու իրավունք, չի դատվել ծանր հանցագործությունների համար, պարտավորություններ չունի այլ պետությունների առջև, ունի բարձրագույն կրթություն և չունի երկքաղաքացիություն: Բացի այդ, նախատեսվում է նախագահի լիազորությունների ժամկետը երկարացնել մինչև 7 տարի»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: 2013-ին Ալիևը վերընտրվեց Ադրբեջանի նախագահի պաշտոնում արդեն երրորդ անգամ: Դա թույլ են տվել սահմանադրական փոփոխությունները: Իլհամ Ալիևը կառավարում է Ադրբեջանը 2003 թվականից ի վեր: Նախագահական պաշտոնում նա փոխարինեց հորը՝ Հեյդար Ալիևին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը Կիրանցում ցուցարարներին միացած զինվորականների նկատմամբ քրվարույթ է նախաձեռնվել 2 զինծառայող տեսաուղերձում ասում է, որ գնացել են Կիրանց պահի ազդեցության տակ և զղջում են կատարվածի համար |