ՌԴ-ն չի վերսկսի չարթերային թռիչքները դեպի Թուրքիա

ՌԴ-ն չի վերսկսի չարթերային թռիչքները դեպի Թուրքիա

PanARMENIAN.Net - Մինչև տարեվերջ Ռուսաստանն ու Թուրքիան չեն վերականգնի չարթերային թռիչքները: Այդ մասին հայտարարել է Ռուսաաստանի Տուրօպերատորների ասոցիացիայի գործադիր տնօրեն Մայա Լոմիձեն:

«Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը մեծապես ազդել է ռուսաստանցիների այդ երկրում հանգստանալու ցանկության վրա: Պահանջարկը զգալիորեն նվազել է»,-ասել է նա, հայտնում է «Իզվեստիան»: Ըստ նրա, չարթերային չվերթները կարող է չվերսկսվեն նաև 2017-ին:

Ռուսաստանում դեպի Թուրքիա փաթեթային զբոսաշրջային տուրերի վաճառքի արգելքի չեղարկումից 24 ժամ անց արդեն Թուրքիան կրկին դարձավ ռուսների նախընտրած զբոսաշրջային ուղղությունը «Yandex. Ուղևորություններ» օգտատերերի հարցումներով: Ըստ «ՕնլայնՏուր» ընկերության ներկայացուցիչ Իգոր Բլինովի, արդեն հուլիսի 1-ի առավոտյան դեպի Թուրքիա փաթեթների վաճառքը կազմել է 6,7%-ի, հուլիսի 2-ին` 38,8%, հուլիսի 3-ին` 35,6%-ի:

Երկրում անվտանգության հետ կապված իրավիճակի և ՌԴ հետ ճգնաժամի պատճառով զբոսաշրջությունը Թուրքիայում մինչև ռազմական հեղաշրջման փորձն արդեն կորցրել էր հիմնական հաճախորդներին, որի հետևանքներն, ըստ փորձագետների, աղետալի կլինեն երկրի տնտեսության համար: Անհաջողությունները, որ կուտակվել են զբոսաշրջային բիզնեսում, կազդեն երկրի ամբողջ տնտեսության վրա:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիայում 1300 հյուրանոց է հանվել վաճառքի Էգեյան և Միջերկրական ծովերի ափին: Ամենից շատ է Անթալիայում վաճառվող հյուրանոցների քանակը` մոտ 410 հյուրանոց, որից 120-ը` 5-աստղանի: Որպես հյուրանոցների վաճառքի պատճառ նշվում են տնտեսական դժվարությունները, զբոսաշրջիկների հոսքի նվազումը եվրոպական երկրներից և ամրագրումների չեղարկումը, ինչպես նաև հյուրանոցների սեփականատերերի պարտքերը բանկերին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---