Ադրբեջանում փակվել է Գյուլենի հարցազրույցը հեռարձակած հեռուստաալիքը

Ադրբեջանում փակվել է Գյուլենի հարցազրույցը հեռարձակած հեռուստաալիքը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի հեռուստատեսության և ռադիոհեռարձակման ազգային խորհուրդը, հաշվի առնելով գլխավոր դատախազության դիմումը, որոշել է ժամանակավորապես կասեցնել ANS հեռուստաալիքի հեռարձակումը: Որոշումը կապաված է ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հարցազրույցի հեռարձակման հետ` նրան համարում են Թուրքիայի նախագահ Էրդողնաի գլխավոր հակառակորդը:

Ադրբեջանի իշխանությունները գտնում են, որ նման հեռարձակումները կարող են «վատթարացնել ռազմավարական հարաբերությունները Թուրքիայի հետ», հայտնում է «Թրենդ» գործակալությունը:

Թուրքիայի իշխանական մարմիններն, այդ երկրի դեսպանատունը խորը մտահոգություն էին հայտնել Գյուլենի հարցազրույցի հեռարձակման կապակցությամբ և հորդորել միջոցներ ձեռնարկել:

Ադրբեջանի հեռուստատեսության և ռադիոհեռարձակման ազգային խորհուրդը կդիմի դատարան և ANS-ի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացնի դատարանը, ասվում է խորհրդի հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիայի իշխանություններն առաջիկա օրերին պաշտոնական հարցումով կդիմեն ԱՄՆ-ին` պահանջելով արտահանձնել ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, որին համարում են Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի գլխավոր գաղափարախոսը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Հուլիսի լույս 16-ի գիշերը հայտնի դարձավ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի մասին: Անկարայում և Ստամբուլում ավիացիայի ու տանկերի կիրառմամբ բախումներ են տեղի ունեցել: Թուրք զինվորականների խումբը հայտարարել է երկրում ռազմական հեղաշրջման, Էրդողանին իշխանությունից հեռացնելու մասին, սակայն ապստամբ զինվորականների գործողությունները ձախողվել են:Բախումներում զոհվել է 164 կառավարության աջակից, Reuters հաղորդմամբ, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Ընդհանուր զոհերի թիվը հասել է 265-ի: Թուրքիայի կառավարությունը կքննարկի երկրում մահապատժի վերականգնումը:

Ընթերցեք նաև. Թուրքիան պաշտոնապես կդիմի ԱՄՆ-ին` Գյուլենին արտահանձնելու պահանջով

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---