Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում 14 ռազմանավ է անհետացել և 2 ուղղաթիռ19 հուլիսի 2016 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի լույս 16-ի գիշերը Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո ՌԾՈւ 14 նավ կապ չի հաստատել հրամանատարության հետ, գրում է «Վեդոմոստին» The Times-ի վրա հղումով: Թերթը նշում է, որ բոլոր անհետացած նավերը գտնվում էին Սև և Էգեյան ծովերում: Բացի այդ, հուլիսի 16-ից ի վեր կապ չի հաստատել նավատորմի հրամանատար Վեյսել Քեզելեն: Հայտնի չէ, նրան պատանդ են վերցրել, թե նա ևս միացել է խռովարարներին: Ենթադրվում է, որ խռովության մասնակիցները զավթել են ՌԾՈւ ռազմանավր Մարմարի ծովի հարավային ափին` Գելջուկ ռազմակայանում: Ընդհանուր առմամբ, Թուրքիայի ՌԾՈւ-ն ունի 27 ռազմանավ, 13 սուզանավ: Անհետացել է նաև 2 ուղղաթիռ, անհայտ կորած է համարվում նաև հատուկ նշանակության ջոկատի 25 մարտիկ: Ուղղաթիռները թռել են Մարմարիսի ուղղությամբ` նրանք մասնակցելու էին Էրդողանի վրա գրոհին: Նախատեսվում էր, որ ուղղաթիռները պետք է վերցնեն հատուկ ջոկատի 25 մարտիկի, որոնք պետք է մասնակցեին Էրդողնաի դեմ գործողությանը, սակայն տապալումից հետո անհետացել են անհայտ ուղղությամբ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հուլիսի լույս 16-ի գիշերը հայտնի դարձավ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի մասին: Անկարայում և Ստամբուլում ավիացիայի ու տանկերի կիրառմամբ բախումներ են տեղի ունեցել: Թուրք զինվորականների խումբը հայտարարել է երկրում ռազմական հեղաշրջման, Էրդողանին իշխանությունից հեռացնելու մասին, սակայն ապստամբ զինվորականների գործողությունները ձախողվել են:Բախումներում զոհվել է 164 կառավարության աջակից, Reuters հաղորդմամբ, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Ընդհանուր զոհերի թիվը հասել է 265-ի: Թուրքիայի կառավարությունը կքննարկի երկրում մահապատժի վերականգնումը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |