42 19.07.16 - Ոստիկանության Էրեբունու ՊՊԾ գնդին հարող տարածքում բողոքի ակցիա՝ ի աջակցություն այն գրաված զինյալների. Օր 3 Բախում Սարի թաղում. Տուժած ոստիկաններ կան (Թարմացվող) 19 հուլիսի 2016 - 20:42 AMT PanARMENIAN.Net - Երևանի Էրեբունի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի մերձակայքում կրակոցներ են լսվել: Դեպքի վայրից՝ ոստիկանական պատնեշից այն կողմ, 2 շտապօգնության մեքենա դուրս եկավ: Որոշ մարդիկ փորձեցին խանգարել նրանց ելքը տարածքից: 22:04 Տուժել է 4 ոստիկան, ըստ նախնական տեղեկությունների, վնասվածքները հրազենային չեն: 21:59 Փաշինյանը պատմել է նաև, որ, ըստ ոստիկանների քաղաքացիները փորձել են պահպանվող տարածք ներս մտնել, որից հետո բախում է տեղի ունեցել: 21:57 Վերադարձած Փաշինյանը հայտնել է, որ Սարի Թաղում բախում է եղել, 3 վիրավոր ոստիկան կա, ում վրա քարեր են նետել: 21:53 Նիկոլ Փաշինյանին թույլատրել են միայնակ գնալ ՊՊԾ գնդի տարածք: 21:44 Փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը թույլատրեց Փաշինյանին, ինչպես նաև «Ազատության» և «Սիվիլնեթի» լրագրողներին անցնել ոստիկանական պատնեշը: Նա հայտնել է նաև, որ կա վիրավոր ոստիկան: 21:04 Նիկոլ Փաշինյանը հանգստացնում է հավաքվածներին. կոչ է անում չհավատալ ամեն տեսակի տարածվող լուրերին, զգուշացնում հնարավոր սադրանքների մասին: 20:50 Ցուցարարները փակում են Քրիստափորի փողոցը: 20:47 Ցուցարարներից ոմանք փորձել են շուռ տալ տարածք մտած ոստիկանական մեքենան. ընթացքում կոտրվել է դրա ապակին:
20:45 Հավաքվածները հեռախոսով կապվեցին Վարուժան Ավետիսյանի հետ: «Մեր վրա հարձակում չի եղել: Ոչ ոք չի հարձակվի մեր վրա, եթե դուք այնտեղ լինեք: իսկ եթե ոստիկանները ձեռք բարձրացնեն ձեր վրա, մենք կկրակենք ոստիկանության վրա», - ասաց նա: 20:24 Հավաքվածներից մեկը հայտարարել է, որ զրուցել է ՊՊԾ գունդը գրավածներից Վարուժան Ավետիսյանի հետ, ով հայտնել է, որ նրանք օդ են կրակել, քանի որ կարծել են, որ հարձակում է եղել ժողովրդի վրա. ոչ «Սասնա ծռերի», ոչ ժողովրդի վրա հարձակում չի եղել: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |