Պետդեպը «խստորեն դատապարտում է» ՊՊԾ գնդի գրավումը, սակայն իշխանություններին զսպվածության կոչ է անում20 հուլիսի 2016 - 03:39 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն խստորեն դատապարտում է բռնության միջոցով քաղաքական փոփոխություններ իրականացնելու եղանակը Հայաստանում ու այլուր, և խրախուսում Հայաստանի իշխանություններին իրադրությունը շտկելու համար ցուցաբերել համապատասխան զսպվածություն։ Այդ մասին է հայտարարել Պետդեպարտամենտի խոսնակ Մարք Թոները բրիֆինգի ժամանակ, պատասխանելով Հայաստանում ծավալվող իրադարձությունների մասին հարցին, հայտնում է «Ամերիկայի ձայնը»: Պատասխանելով հարցին, թե չի կարծում ԱՄՆ-ը, որ Հայաստանում իրականացվող գործողություններն աշխարհագրական առումով կարող են ոգեշնչված լինել հարևան Թուրքիայի գործողություններով, խոսնակն ասաց, թե ինքը նման բան չի կարծում։ «Ժողովրդավարական եղանակով ընտրված կառավարության տապալումը միշտ էլ վատ գաղափար է։ Քաղաքական փոփոխություններ պետք է իրականացվեն ժողովրդավարական եղանակով», - ասել է նա: Հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։ ՊՊԾ շենքը գրավածների մոտ են որպես պատանդ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որոնք գնացել էին տարածք՝ բանակցելու, բայց նրանց, որպես անվտանգության երաշխիք «Սասնա Ծռերի» անդամները պահել են իրենց մոտ։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |