«Սասնա ծռերի» զինյալները պատրաստ են 4 պատանդին փոխանակել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ20 հուլիսի 2016 - 12:29 AMT PanARMENIAN.Net - Արդեն 3 օր է Էրեբունու ՊՊԾ տարածքը գտնվում է «Սասնա ծռեր» խմբի հսկողության ներքո: Խմբի անդամ Պավել Մանուկյանը հայտարարել է, թե հուլիսի 19-ին ԱԱԾ-ից առաջարկել էին պատանդներից մեկին ազատ արձակել գնդապետի հոգեհանգստի կապակցությամբ, ինչին «Սասնա ծռեր» խմբի անդամները պատասխանել են, որ 4-ին էլ բաց կթողնեն, եթե փոխարենը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հանձնվի որպես պատանդ, հայտնում է «Հայկական ժամանակը»: Էրեբունու ՊՊԾ գնդի մոտ, Խորենացի փողոցում, որտեղ մինչև ուշ գիշեր մարդաշատ էր, հուլիսի լույս 20-ի գիշերը խաղաղ են լուսացրել. ոստիկանության ծառայողները շարունակում են փակ պահել փողոցը: Մանուկյանն ասել է նաև, որ իրենք պատանդներին «երբեք պատանդի կարգավիճակով չենք պահել, և սնունդով, և ջրով ապահովել են, ոչ մի վայրկյան նրանց հանգիստը չի խաթարվում»: Սակայն հեռախոսը չեն փոխանցել պատանդ պահվող Վալերի Օսիպյանին կամ փոխոստիկանապետին: Մանուկյանի համար նաև անակնկալ է եղել այն հանգամանքը, որ իրենց օդ արձակած կրակոցները խուճապ են առաջացրել ցուցարարների շրջանում: « Մենք օդ ենք կրակել, այսօր էլ ենք կրակելու, եթե մարդկանց բռնության ենթարկեն»,-ասել է նա: Այն դիտարկմանը, թե ցուցարարները մտածել են, որ փոխհրաձգություն է սկսվել, Մանուկյանը պատասխանել է. « Չէ, դրանք այդ կրակոցները չէին, դրանով զգուշացնում էինք, որ մյուս անգամ ժողովրդի վրա ձեռք չբարձրացնեք»: Ավելի վաղ Փաշինյանը տեղեկացրել էր, որ զրուցել է Վարուժան Ավետիսյանի հետ, վերջինս ասել է, որ ցերեկը նրանց համար բերել են ջուր և ինչ-որ սնունդ: Հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։ ՊՊԾ շենքը գրավածների մոտ են որպես պատանդ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որոնք գնացել էին տարածք՝ բանակցելու, բայց նրանց, որպես անվտանգության երաշխիք «Սասնա Ծռերի» անդամները պահել են իրենց մոտ։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |