Երաժշտությունը VKontakte-ում մասնակի վճարովի կդառնա

Երաժշտությունը VKontakte-ում մասնակի վճարովի կդառնա

PanARMENIAN.Net - « VKontakte» սոցցանցում նոր վճարովի գործառույթներ կհայտնվեն նախատեսված աուդիոձայնագրությունների համար, իսկ երաժշտության բաժինը ամբողջությամբ կվերանայվի: Երաժշտության ներբեռնումը վճարովի կդառնա, հետո կհայտնվի նաև մեծ playlist-երի ստեղծման հնարավորություն: Բացի այդ, կհայտնվեն երաժիշտների էջեր կատարողների մասին տեղեկություններով: Սակայն ձայնագրությունների ունկնդրումը կմնա անվճար:

«Ձայնագրությունները հնարավոր կլինի անվճար լսել, սակայն, կհայտնվեն մի շարք վճարովի ծառայություններ: Օրինակ`ավելացնել ձայնագրությունը սեփական էջին: Եթե սիրում եք կատարողներին, պետք է նրանց աջակցեք: Իսկ երաժիշտները պետք է վաստակեն, որպեսզի ուրախացնեն ձեզ նոր երգերով: « VKontakte»-ում դա հնարավոր կլինի անել մեկ գավաթ սուրճի գնով»,-ասել է ՌԴ-ում Warner Music Group-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդրա Բլինովան: Հավելյալ ծառայությունները նման կլինեն Apple Music-ի ծառայություններին, հայտնում է RT-ն:

Վճարովի գործառույթների ներմուծման հստակ ժամկետը դեռ հայտնի չէ, սակայն, ենթադրվում է, որ դա կլինի մինչև տարեվերջ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---