Պուտին-Էրդողան հանդիպումը կկայանա ՌԴ-ում օգոստոսի սկզբին

Պուտին-Էրդողան հանդիպումը կկայանա ՌԴ-ում օգոստոսի սկզբին

PanARMENIAN.Net - Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպեն օգոստոսի առաջին տասնօրյակում ռուսական քաղաքաներից որևէ մեկում: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Իրոք, այժմ դիվանագիտական կանալներով մենք նախապատրաստում և մշակում ենք Պուտինի հանդիպումն էրդողանի հետ: Մենք պայմանավորվել ենք, որ հանդիպումը տեղի կունենա օգոստոսի առաջին 10-օրյակում, դա կլինի ՌԴ տարածքում, սակայն քաղաքն ու ամսաթիվը դեռ հայտնի չեն»,-ասել է Պեսկովը:

Կրեմլի ներկայացուցիչը հերքել է այն տեղեկությունը, թե հանդիպումն անցնելու է Բաքվում: «Բաքվում կայանալու է ՌԴ, Ադրբեջանի և Իրանի նախագահների եռակողմ հանդիպումը»,-ասել է Պեսկովը:

Պուտին-Էրդողան հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում պետական հեղաշրջման անհաջող փորձի ֆոնին: Երկու երկրների հարաբերությունները սկսեցին կարգավորվել միայն հունիսին, երբ Թուրքիայի նախագահ Էրդողանը ներողություն խնդրեց խոցված ռուսական ինքնաթիռի և ռուս օդաչուի մահվան համար:

Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են 2015-ի նոյեմբերին ռուսական Սու-24 կործանիչը խոցած օդաչուներին:Ըստ Անկարայի, օդաչուները մասնակցել են հուլիսի լույս 16-ի գիշերը Թուրքիայում տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձին:

ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացան թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից հետո: 2015-ի նոյեմբերի 24-ին խոցված ռուսական ինքնաթիռի 2 օդաչուները հասցրել էին կատապուլտի միջոցով փրկվել, սակայն օդաչուներից մեկը`Օլեգ Պեշկովը ընկել էր թուրքմենների կողմից վերահսկվող տարածքում, որտեղ սպանվեց:Ավելի ուշ համացանցում տեսանյութ էր հայտնվել, որտեղ Չելիքը հայտարարել էր, թե ինքն ու իր մարտիկներն են կրակ բացել։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---