Ադրբեջանի խորհրդարանը վավերացրել է Բաքու-Թբիլիսի-Կարս ե/ու կառուցման համաձայնագիրը10 ապրիլի 2007 - 18:21 AMT PanARMENIAN.Net - Երեքշաբթի օրը Ադրբեջանի խորհրդարանի նիստի ժամանակ պատգամավորները վավերացրել են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցման համաձայնագիրը: Միլի Մեջլիսի անդամները հաստատել են նաեւ «Տարածաշրջանային համագործակցության մասին» թբիլիսյան հուշագիրը` կնքված Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ:Փաստաթղթերը պատգմավորներին ներկայացրած փոխ-խոսնակ Վալեխ Ալեսկերովը նշել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս-ը «տարածաշրջանի երկրների համար նույնքան կարեւոր է, որքան Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը, կամ էլ Բաքու-Թբիլիսի-Էրզրում նավթատարը»: Նա ընդգծել է, որ «երկաթուղու կառուցումը ծառայում է տարածաշրջանի ենթակառուցվածքների զարգացմանը»: «Եթե 10 տարի առաջ ինչ-որ պետության խորհրդարան դեմ լիներ մեր կողմից իրականացվող նախագծին, մեզ համար սարսափելի կլիներ: Սակայն մեր երկրի զարգացումը նախագիծը իրականացնելու հնարավորություն է տալիս, չնայած դրա նկատմամբ այլ երկրների վերաբերմունքին»,- ասել է Վ. Ալեսկերովը, հայտնում է Day.az-ը: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |