Հակամարտությունների համար մեղավոր են միջազգային կազմակերպություններն ու զենքի առեւտրով զբաղվող երկրները

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Յաշար Ալիեւը ելույթ է ունեցել ԱՄՆ-ում «Ովքե՞ր են աշխարհում հասույթ ստանում միջազգային հակամարտություններից» զեկույցով` Կոնոգրեսում ացնած կոնֆերանսի ժամանակ, որը նվիրված էր կին-դեսպանների հանդիպման 12-ամյակին: ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան տեղեկատվությամբ, կոնֆերանսը կազմակերպվել է կոնգրեսական Էդի Ջոնսի եւ ԱՄՆ Հարվարդի Համալսարանի կողմից:



Իր ելույթում Յ. Ալիեւը հայտարարել է, որ աշխարհի այս կամ այն տարածաշրջանում բռնկվող հակամարտությունները մեծ տարածքներ են ներառում եւ հանդիսանում են մեծ թվով մարդկանց տառապանքների պատճառ:



Մեղավորությունը հակամարտությունների համար ընկած է միջազգային կազմակերպությունների եւ զենքի առեւտրով զբաղվող երկրների վրա: Հակամարտություններից ամենաշատը տուժում են կանայք եւ երեխաները, ընդգծել է ադրբեջանցի դիվանագետը եւ կոչ է արել պետություններին եւ ոչ կառավարական կառույցներին ավելի շատ ուշադրություն դարձնել կանանց եւ երեխաներ իրավունքներին, հայտնում է ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---