Նախարար. ՊՊԾ գնդում գտնվողներին անհրաժեշտության դեպքում բուժօգնություն կտրամադրվի

Նախարար. ՊՊԾ գնդում գտնվողներին անհրաժեշտության դեպքում բուժօգնություն կտրամադրվի

PanARMENIAN.Net - ՊՊԾ գնդում գտնվողներին անհրաժեշտության դեպքում բուժօգնություն կտրամադրվի: Այդ մասին կառավարության նիստից հետո հայտարարել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` հերքելով, որ ՊՊԾ գնդում զրկված են բուժօգնություն ստանալու հնարավորությունից, հայտնում է «Ա1+»-ը:

«Շտապ օգնության մեքենաները շրջակայքում են: Կարող եմ Ձեզ միանշանակ ասել հետևյալը, որ բուժօգնությունը որևէ մեկին անհասանելի չի կարող լինել, եթե կլինի անհրաժեշտություն, այսինք, եթե բուժօգնության կարիք լինի՝ կտրամադրվի», ասել է նախարարը:

Արմեն Մուրադյանը հաստատել է, որ հուլիսի 21-ի առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ բուժհաստատություններ է դիմել 51 քաղաքացի, որից 29-ը՝ ոստիկան: Նախարարը հավելել է, որ ծայրահեղ ծանր կամ կյանքին վտանգ սպառնացող դեպքեր չկան:

Հուլիսի լույս 21-ի գիշերը Խորենացի փողոցում բախումներ են տեղի ունեցել: Հավաքվածներից ինչ-որ մարդիկ սկսել են քարեր շպրտել ոստիկանների վրա: Ի պատասխան գազ ու լուսաձայնային նռնակներ են կիրառվել:Վաղ առավոտյան՝ ժամը 4-ի սահմաններում, ոստիկանությունը ցրել է հավաքվածներին:

Տեղի ունեցած միջադեպի հետևանքով տարբեր վնասվածքներ ստացած 34 տուժած «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Էրեբունի», «Երևան», «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոններում, «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրում շարունակում են հիվանդանոցային բուժումը։Բոլորին տրամադրվում է անհրաժեշտ բուժօգնություն

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---