Պետբյուջեի ծախսերը կկրճատվեն մոտ 10.4 մլրդ դրամով21 հուլիսի 2016 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը ՀՀ 2016թ. պետբյուջեում և իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնք պայմանավորված են ՀՀ պետական իշխանության մարմիններից ստացված 2016թ. պետբյուջեի կատարումն ապահովելու նպատակով իրենց կողմից իրականացվող ծախսային ծրագրի գծով պետբյուջեով նախատեսված հատկացումների կրճատման վերաբերյալ առաջարկություններով: Որոշման ընդունմամբ ՀՀ 2016թ. պետբյուջեի դեֆիցիտը և ծախսերը կրճատվում են մոտ 10.4 մլրդ դրամով: Հաջորդ որոշմամբ կառավարությունը 2016թ. պետբյուջեում կատարել է վերաբաշխում և փոփոխություններ, որոնք թելադրված են ՀՀ պետբյուջեից ֆինանսավորվող պետական իշխանության մարմինների ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակների կրճատման կապակցությամբ առաջացած 142 ծառայողական ավտոմեքենայի պահպանման ծախսերը՝ շուրջ 91 մլն դրամի չափով (հաշվարկը կատարվել է 6 ամսվա կտրվածքով), կրճատելու անհրաժեշտությամբ: Համապատասխան փոփոխություն է կատարվել նաև կառավարության ավելի վաղ ընդունած որոշման մեջ, հայտնում է «Ա1+»-ը: ՀՀ կառավարության աշխատակազմը 2016-ին իր ծառայողական ավտոմեքենաների քանակի կրճատման արդյունքում նախատեսում է տարեկան առնվազն 16 մլն ՀՀ դրամի ծախսերի կրճատում: այդ տնտեսված գումարները ՀՀ կառավարության աշխատակազմին չեն հատկացվելու և այդ միջոցներն ուղղվելու են տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով նախատեսվող այլ ֆինանսավորումներին:Մայիսի 19-ի նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը վարչապետի հանձնարարականի համաձայն տեղեկացրել է, որ Կառավարությունըմոտ 800 ծառայողական մեքենա կկրճատի: Հարությունյանը նշել է, որ բոլոր կետերով աշխատանքներն իրականացվել են, ավտոմեքենաները կրճատվելու են փուլային տարբերակով, առաջին փուլում` 797 մեքենա: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |