Օսկանյան-Մամեդյարով հանդիպումը կարող է չկայանալ ապրիլին

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովի խոսքերով, համանախագահները ուսումնասիրում են Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարների աշխատանքային գրաֆիկները, սակայն դեռեւս հնարավորություն չի ընձեռվում նրանց հանդիպումը կազմակերպելու: Յ. Մերզլյակովը հայտարարել է, որ համոզված չէ, որ նախարարների հանդիպումը կկայանա, ինչպես եւ ծրագրված էր` ապրիլին:



Յ. Մերզլյակովն իր վերաբերմունքն է արտահայտել նաեւ ստիպված վերաբնակիչների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քատուղարի ներկայացուցիչ Վալտեր Կալինայի հայտարարության նկատամամբ, ով ասել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը խաղաղ ճանապարհով մոտ ապագայում նկատելի չէ: Նա հայտարարել է, որ տեղյակ չէ, թե ինչու է Վ. Կալինան այդ հայտարարությունը կատարել, հաղորդում է ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---