Էրդողան. Զոհվել է 246 մարդ, չհաշված հեղաշրջման մասնակիցներին

Էրդողան. Զոհվել է 246 մարդ, չհաշված հեղաշրջման մասնակիցներին

PanARMENIAN.Net - Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի ժամանակ զոհվել է 246 մարդ, չհաշված խռովության մասնակիցներին, ևս 2000-ը վիրավորվել է: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է ՌԱԻ Նովոստին Reuters-ի վրա հղումով:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ պետական հեղաշրջման փորձի ժամանակ Թուրքիայի 190 քաղաքացի է սպանվել , ավելի քան 100 ապստամբ, մոտ 1.500 մարդ վիրավորվել է:

Իշխանությունները 10.400 մարդու են ձերբակալել: Ըստ նախագահի, կալանավորվել է ավելի քան 4000-ը, այդ թվում 103 բանակի գեներալ:

Էրդողանը հայտնել է նաև, որ շուտով կներկայացվի զինուժի նոր կառուցվածքը, նոր մարդիկ կհայտնվեն բանակում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կիրառումը Թուրքիայի տարածքում կկասեցվի արտակարգ դրության գործողության ընթացքում:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արտակարգ դրություն է հայտարարել երկրում, կապված պետական հեղաշրջման փորձի հետ` «առավել արդյունավետ ու արագ քայլեր ձեռնարկելու համար քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները ապահովելու ուղղությամբ»:

Հուլիսի լույս 16-ի գիշերը հայտնի դարձավ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի մասին: Անկարայում և Ստամբուլում ավիացիայի ու տանկերի կիրառմամբ բախումներ են տեղի ունեցել: Թուրք զինվորականների խումբը հայտարարել է երկրում ռազմական հեղաշրջման, Էրդողանին իշխանությունից հեռացնելու մասին, սակայն ապստամբ զինվորականների գործողությունները ձախողվել են:Բախումներում զոհվել է 164 կառավարության աջակից, Reuters հաղորդմամբ, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Ընդհանուր զոհերի թիվը հասել է 265-ի: Թուրքիայի կառավարությունը կքննարկի երկրում մահապատժի վերականգնումը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---