Նիսի ահաբեկչության գործով 5 կասկածյալի մեղադրանք է առաջադրվել22 հուլիսի 2016 - 16:12 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայում Նիսի ահաբեկչության գործով մեղադրանք է ներկայացվել 5 կասկածյալի, հայտնում է ՌԲԿ-ն Le Figaro-ի վրա հղումով: 3 թունիսցի մեղադրվում է ահաբեկչական դրդապատճառներով սպանություններին մեղսակից լինելու և զենք պահելու մասին օրենքը խախտելու մեջ: Վերջին հոդվածով մեղադրվում է ևս 2 հոգի` Ալբանիայից: Ըստ քննության, հենց նրանք են զենք մատակարարել ահաբեկչին: Բոլոր կասկածյալները ձերբակալվել են: Ընդհանուր առմամբ Նիսում ահաբեկչության գործով 7 մարդ է ձերբակալվել, այդ թվում ահաբեկչի նախկին կինը: Հուլիսի լույս 15-ի գիշերը ահաբեկչություն է տեղի ունեցել ֆրանսիական Նիսում` բեռնատարը մխրճվել է Բաստիլի գրավման օրը նշող մարդկանց ամբոխի մեջ, որոնք դիտում էին տոնական հրավառությունը: Մեքենայից նաև կրակ են բացել մարդկանց ուղղությամբ: Վերջին տվյալներով 84 մարդ է զոհվել, այդ թվում երեխաներ: Զոհվածների թվում շատ են օտարերկրացիները: Մոտ 100 վիրավոր կա: Մինչ արգելակելը բեռնատարը մոտ 2 կմ է անցել` վրաերթի ենթարկելով մարդկանց: Ոստիկանները գնդակահարել են ահաբեկչին: ԶԼՄ-ները պարզել են, որ ղեկին տեղի բնակիչ է եղել` 31-ամյա թունիսցի: Մեքենայում մեծ քանակությամբ զինամթերք է հայտնաբերվել:Նիսում ահաբեկչության զոհերի թվում նաև ՀՀ քաղաքացի կա: Ընթերցեք նաև. Արտակարգ դրությունը Ֆրանսիայում երկարացվել է մինչև տարեվերջ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |