Փաշինյան. Ժամը 20:00-ին ես լինելու եմ Խորենացի փողոցում22 հուլիսի 2016 - 15:33 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստվում է ելույթ ունենալ Խորենացի փողոցում հավաքվածների առջև և տալ պատասխաններ վերջին օրերի իրադարձությունների ու իր՝ ՊՊԾ գնդի մերձակայքում գտնվել-չգտնվելու վերաբերյալ հարցերին: «Իմ գործունեության ամենակարևոր և անկյունաքարային իմաստը համարում եմ քաղաքացիների շահերին և անվտանգությանը ծառայելը, ՀՀ քաղաքացիների հետ երկխոսություն վարելը, նրանց լսելը, գաղափարներ և լուծումներ առաջադրելը: Այս է պատճառը, որ այսօր երեկոյան ժամը 20:00-ին ես ելույթ կունենամ Խորենացի փողոցում և ինձ ուղղված հարցերի պատասխանները կփորձեմ տալ նաև այդ ելույթի ընթացքում», - ասել է նա: Փաշինյանը խոստացել է մեկնաբանել նաև Սերժ Սարգսյանի ելույթն իրադարձությունների կապակցությամբ: Հուլիսի 20-ի երեկոյան ու լույս 21-ի գիշերը Խորենացի փողոցում բախման հետևանքով տուժել է 51 անձ, 26-ը՝ ոստիկան: 136 մարդ բերման է ենթարկվել: Բախումները սկսվել են Նիկոլ Փաշինյանի՝ հատվածից հեռանալուց հետո, և դադարել, երբ պատգամավորը վերադարձել ու բանակցություններ էր վարել ցուցարարների, ոստիկանների ու «Սասնա ծռերի» հետ: Հաջորդ օրը՝ հուլիսի 21-ին Փաշինյանը հայտարարել է, որ ընթացող բողոքի ակցիան ղեկավարելու կամ կոորդինացնելու որևէ հավակնություն չունի ու ինչպես նախկինում, այդպես էլ այժմ պնդում է ճգնաժամի խաղաղ հանգուցալուծման անհրաժեշտությունը: «Եթե մարդիկ գտնում են, որ իմ ներկայությունը վնասում է իշխանափոխության իրականացմանը, ուրեմն սրանից հետո Խորենացի փողոցում կլինեմ այն դեպքում, երբ ցուցարարները դրա անհրաժեշտությունը տեսնեն... երեկվա իրադարձություններից և դրան հաջորդած մեկնաբանություններից հետո ես կոնկրետ ինձ համար, մեզ համար անելիք չեմ տեսնում», - ասել է նա: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |