ԶԼՄ-ներ. Սիրիական զորքերը կասեցրել են զինյալների գրոհը Հալեպի հին թաղամասում22 հուլիսի 2016 - 16:45 AMT PanARMENIAN.Net - Սիրիական բանակի մարտիկներն ու աշխարհազորայինները հուլիսի 22-ին հետ են մղել գրոհայինների հարձակումը Հալեպի հին թաղամասում: Ինչպես հայտնել է «Ալ Մայադին» հեռուստակայանը, գրոհայինները փորձել են ճեղքել պաշտպանությունը Սուկ էլ Հալ թաղամասում, հայտնում է ՏԱՍՍ-ը: Գրոհը սկսվել է ականապատ թունելի պայթեցումից, որն անցնում էր կառավարական ուժերի դիրքերի տակով: Սակայն սիրիացի զինծառայողներին հաջողվել է ստիպել հակառակորդին նահանջել: Սիրիական բանակը մոտ 40 կորուստ ունի, գրոհայինների կորուստների քանակը հայտնի չէ: Հալեպի պատմական թաղամասից բացի, որը վերածվել է մարտի դաշտի, ռազմական գործողություններ են ծավալվում նաև հյուսիսում, որտեղ կառավարական ուժերը հետ են մղել գրոհայինների հարձակումը` ոչնչացնելով մոտ 300 ծայրահեղականի: Զորքերն այժմ շարժվում են դեպի Շկիֆ արդյունաբերական գոտին` փակելու համար դեպի թուրքական սահման տանող մայրուղին, որով մատակարարվում են քաղաքում գտնվող գրոհայինները: Հալեպի Լիրամուն արվարձանում կառավարական ուժերին հաջողվել է մի քանի նպաստավոր կրակակետ գրավել: Ավելի վաղ Սիրիայի կառավարական զորքերը հետ են մղել «Ջեբհաթ ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» ահաբեկչական խմբավորումների մեծ գրոհը Հալեպի հյուսիսում, կամավորականների և ավիացիայի ու հրետնու աջակցությամբ: «Ջեբհաթ ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» և ավելի փոքր ահաբեկչական խմբավորումները համատեղ փորձել են ճեղքել շրջափակումը Քասթիլո մայրուղու շրջանում: Գրոհը հզոր էր, սակայն, մենք կարողացանք պահել դիրքերը հրետանու և ավիացիայի աջակցությամբ»,-ասել են կամավորականները: Հուլիսի 8-ին զինյալ ահաբեկչական խմբավորումների կողմից Հալեպ քաղաքի թաղամասերի հրթիռակոծման հետևանքով զոհվածների թիվը հասել է 40-ի։ Մեծ մասը երեխաներ էին: Հրթիռակոծվել էր Ազիզիէ շրջանը, այնուհետև՝ Հալեպի պետական համալսարանի հանրակացարանի հրապարակը, Ֆըրքան, Մաշարքա, Շեհպէէ Ռոզ, Մերիտիէն, Նոր Գյուղ շրջանները: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |