Փաշինյան. Տեր-Պետրոսյանն օգնում է հանձնել ազատագրված տարածքները, որպեսզի ապացուցի՝ 97-98-ին նա ճիշտ էր

Փաշինյան. Տեր-Պետրոսյանն օգնում է հանձնել ազատագրված տարածքները, որպեսզի ապացուցի՝ 97-98-ին նա ճիշտ էր

PanARMENIAN.Net - ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Խորենացի փողոցում, որում անդրադարձել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը՝ ՊՊԾ գնդի շուրջ ծավալված իրադարձությունների վերաբերյալ:

Նա անդրադարձել է Տեր-Պետրոսյանի այն խոսքերին, որ իրավիճակի պատճառները պետք է վերլուծել ոչ թե հիմա, այլ հետո:

«Եթե նման բան ասեր քաղաքագիտության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողը, ես չէի զարմանա, բայց ՀՀ առաջին նախագահի անունից լսել նման հայտարարություն առնվազն տարօրինակ է: Պատկերացնու՞մ եք, կարիք չկա ասել՝ ինչ հիվանդությամբ է տառապում հիվանդը, եկեք բուժենք՝ հետո հասկանանք... Դա նշանակում է՝ թողենք հիվանդը մեռնի, նոր հասկանանք հիվանդության պատճառը: Համարում եմ, սա ամոթալի հայտարարություն է», - հայտարարել է նա:

Պատգամավորը նաև պնդել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը դաշինք է կազմել Սերժ Սարգսյանի հետ «Ղարաբաղի հարցում այսպես կոչված մի ծրագիր իրագործելու համար, որը դիվանագիտական շրջանակներում հայտնի է որպես «Լավրովի պլան»:

Ըստ Փաշինյանի, Տեր-Պետրոսյանն ուզում է օգնել Սերժ Սարգսյանին նաև ազատագրված տարածքները հանձնելու համար, որպեսզի արձանագրի, որ 1997-98 թվականներին իր հայտնած դիրքորոշումը լուծման վերաբերյալ ճիշտ էր:

«Առաջին վայրկյանից իմ բոլոր գործողությունները միտված էին ապացուցելու՝ «Սասնա ծռերի» տղաներն ահաբեկիչներ չեն: Անձամբ ճանաչելով նրանցից ոմանց, կարող եմ ասել՝ նրանք հայրենանվեր մարդիկ են, որոնք հոգնել են ապօրինություններից», - ասել է Փաշինյանը:

«Այս իրավիճակից կա երկու տարբերակ՝ մեկն առաջարկում է Սերժ Սարգսյանը, մյուսը՝ Պավլիկ Մանուկյանը: Նախագահն ասում է՝ «Սասնա ծռերը» պետք է հանձնվեն իրավապահներին, խումբն իր հերթին ասում է՝ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա ու հեռանա: Ես որպես անհատ քաղաքացի ասում եմ՝ այո, Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա ու հեռանա», - նշել է նա:

Ըստ Փաշինյանի, դեռևս 2016 թվականի մայիսի 17-ին՝ Վիենայի հանդիպումից վերադառնալու ժամանակ, Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել իրեն դե յուրե վերագրվող գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնից, երբ առաջարկել է 800 հեկտարը կորցնելուց դժգոհներին գնալ հետ վերցնել դրանք:

Անդրադառնալով Խորենացի փողոցում ցույցերին, նա հայտարարել է, որ վայրը պիտի լինի ժողովրդի կամարտահայտման տեղ, և ուրեմն՝ այնտեղ չպիտի լինի ոչ մի հարբած, խուլիգան կամ կասկածելի նպատակներով մարդ: «Եթե դուք ինձ թույլ եք տալիս՝ ես անձամբ բոլորին հեռանցելու եմ այնտեղից», - ասել է նա:

«Այստեղ չի կարող լինել բռնություն գործադրելու նպատակով որևէ անձ՝ և շարժման սիմվոլը լինելու են բաց ձեռքերը, որոց ցույց են տալիս, որ մեզ պետք չէ մահակ, փայտ մեր ուժը ցույց տալու համար», - շեշտել է պատգամավորը:

Փաշինյանը նշել է, որ փողոցում գտնվողների թիվը պիտի շատանա և բոլորին պարզ դառնա՝ Երևանը ոտքի է կանգնել: Դրանից հետո ոտքի կկանգնեն մարզերն ու մարզկենտրոնները, որտեղ տեղի կունենան ոչ բռնի խաղաղ հավաքներ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---