Վիտալի Բալասանյան. ՊՊԾ գնդում գտնվողների սննդի ու դեղորայքի հարցերը կարգավորվում են

Վիտալի Բալասանյան. ՊՊԾ գնդում գտնվողների սննդի ու դեղորայքի հարցերը կարգավորվում են

PanARMENIAN.Net - ՊՊԾ գնդում գտնվողների սննդի, դեղորայքի հետ կապված հարցերը կարգավորվում են, ասել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը։

«Սննդի, դեղորայքի, բժշկական օգնության հետ կապված հարցերը կարգավորվում են: Ես նաև բժշկական խումբ եմ ուղեկցել, արդեն 2 օր է՝ երեկ և այսօր, կատարվել է անհրաժեշտ բժշկական ամբողջ օժանդակությունը»,- ասել է Բալասանյանը, գրում է Tert.am-ը:

Այն մասին, որ Վիտալի Բալասանյան զինվածների հետ տարվող բանակցություններին մասնակցելու համար Ստեփանակերտից Երևան է ժամանել հայտնի դարձավ հուլիսի 21-ին:

Հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խմբավորումը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, գրավել այն և պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկան հրազենային վնասվածքներ են ստացել։ ՊՊԾ գունդը գրավածների մոտ են նաև որպես պատանդ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որոնք գնացել էին տարածք՝ բանակցելու, բայց նրանց, որպես անվտանգության երաշխիք «Սասնա Ծռերի» անդամները պահել են իրենց մոտ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---