Կրակոցներ Մյունխենում. 3 զոհ կա

Կրակոցներ Մյունխենում. 3 զոհ կա

PanARMENIAN.Net - Մյունխենում գտնվող առևտրի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ:

Ինչպես հայտնում է AFP-ն, զոհվել է 1 մարդ, 10-ը վիրավոր են: Reuters-ը հաղորդում է մինչև 15 զոհի մասին:

Ոստիկանությունը խոշոր գործողություն է իրականացնում տարածքում: Ուժայինները խնդրել են բնակիչներին խուսափել շրջան ուղևորվելուց:

00:51 Մյունխենյան ոստիկանությունը հայտնում է 9 զոհի մասին, որոնցից մեկը կարող է լինել հարձակման մասնակիցը:

23:40 Վերջին տվյալներով, կա առնվազն 6 զոհ

22:03 Հարձակվողը կամ հարձակվողները կարողացել են փախնել դեպքի վայրից:

21:52 Ըստ Բավարիայի ներքին գործերի նախարարի հարձակվողներն առնվազն երեքն են:

21:48 Ոստիկանությունը դեռևս հայտնում է 3 զոհի մասին:

21:44 Կրակոցներ են հնչել նաև քաղաքի Կարլսպլաց հրապարակում :

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---