Մյունխենի զոհերի թիվը հասել է 9-ի. Կրակողը 18-ամյա իրանցի էր23 հուլիսի 2016 - 10:49 AMT PanARMENIAN.Net - 9 մարդ է զոհվել Մյունխենի «Օլիմպիա» առևտրի կենտրոնի վրա հարձակման հետևանքով, 16-ը` հոսպիտալացվել է: Ոստիկանները հայտնել են, որ կրակել է Մյունխենի 18-ամյա իրանցի բնակիչը: Նրա դրդապատճառները դեռ չեն պարզվել: Ըստ ոստիկանության, հրաձիգը միայնակ է գործել և հետագայում, հավանաբար, ինքնասպան է եղել: Հուլիսի 22-ի երեկոյան զինյալ մարդը կրակ է բացել Մյունխենի «Օլիմպիա» առևտրի կենտրոնի մոտ: Ոստիկանությունը գտնում է, որ հարձակման համար նա ատրճանակ է կիրառել: Հարձակումից հետո նա հայտնվել է քաղաքացիական պարեկային խմբի կրակի տակ` ավելի ուշ ոստիկանները հայտնաբերել են նրա մարմինը: «Կասկածյալն, ըստ քննության տվյալների, 18-ամյա իրանցի է Մյունխենից»,-ասել է լրագրողներին ոստիկանապետ Հուբերտուս Անդրեն: Ենթադրվում է, որ նա ինքնասպան է եղել, սակայն, նշվում է, որ սա նախնական տեղեկություն է: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |