Հայաստանը շարունակում է մնալ Ռուսաստանի ռազմավարական գործընկերը Հարավային Կովկասում

PanARMENIAN.Net - Հայաստանը շարունակում է մնալ Ռուսաստանի ռազմավարական գործընկերը Հարավային Կովկասում»,-այդ մասին Երեւանում կայացած ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Սերգեյ Իվանովը: Նրա խոսքերով, ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցության ծրագիրը IPAP շրջանակներում այլընտրանք չէ հայ-ռուսական համագործակցությանը: «Մեր ռազմավարական գործընկերությունը հիմնվում է ոչ միայն ռուս զինծառայողների եւ 102-րդ ռազմակայանի ներկայության, այլ նաեւ մշակույթի ընդհանրության, հարաբերությունների ողջ սպեկտրի վրա»,-ընդգծել է Իվանովը: Իր հերթին Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը նշել է, որ լրացուցիչ բաժանարար գծերի ստեղծումը տարածաշրջանում ոչինչ չի ավելացնի Հայաստանի անվտանգության կառուցվածքին: «Ճիշտ է, Ռուսաստանը կրճատում է իր ներկայությունը տարածաշրջանում, սակայն դա չի նշանակում, որ մյուս երկրները պետք է ավելացնեն իրենց ներկայությունը»,-նկատել է Սերժ Սարգսյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---