Թուրքիային «անհանգստացնում է» ռասիզմի եւ այլատյացության քննադատության մասին օրինագիծը

PanARMENIAN.Net - Թուրքիային անհանգստացնում է Եվրամիությունում նախագահող Գերմանիայի նոր նախաձեռնությունը, որը առաջարկում է Եվրոպայում օրենք սահմանել` ռասիզամի եւ այլատյացության քննադատության վերաբերյալ: Պաշտոնական Անկարան գտնում է, որ առաջարկվող օրինագիծը կստիպի ԵՄ երկրների կառավարությանը հետեւել Ֆրանսիայի օրինակին, որի Ազգային Ժողովն անցյալ տարի օրինագիծ ընդունեց Հայոց ցեղասպանության հերքման համար քրեական պատասխանատվության մասին, գրում է Turkish Daily News-ը:



«Եվրոպական երկրների օրենսդրության մեջ ռասիզմի եւ այլատյացության վերաբերյալ օրինագծի ներմուծման մասին Գերմանիայի նախաձեռնությունը «նյարդային քայլ է» հանդիսանում»,- հայտարարել է թուրքական կառավարության մամլո քարտուղար Ջեմիլ Չիչեքը: Նրա խոսքերով, տվյալ օրինագիծը հակասում է ՄԱԿ-ի կոնվենցիային եւ խախտում է խոսքի ազատությունն ու գիտնականների հետազոտություններ կատարելու իրավունքը: Նա նաեւ նշել է, որ ցեղասպանության հերքման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծը, որը մինչեւ երեք տարի ազատազրկում է նախատեսում, ներկայացվելու է ապրիլի 18-19: Չիչեքը հայտարարել է, որ Գերմանիա այցելության ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Աբդուլահ Գյուլը անհանգստություն է հայտնել այդ առիթով, իսկ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կվերադառնա այդ թեմային Բեռլին այցելության ժամանակ այս շաբաթվա վերջում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---