Հրթիռակոծվել է Դամասկոսի հայաշատ շրջանը. Զոհեր կան

Հրթիռակոծվել է Դամասկոսի հայաշատ շրջանը. Զոհեր կան

PanARMENIAN.Net - Հուլիսի 24-ին ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել են Դամասկոսի մի շարք շրջաններ, այդ թվում՝Պապ Թումա հայաշատ շրջանը։

Հայտնի է 5 զոհի մասին, «ՍԱՆԱ»-ին հղումով գրում է Հալեպի «Գանձասար» օրաթերթը:

Սիրիայում պարբերաբար հրթիռակոծվում են հայաշատ շրջանները. «Ջեբհաթ ան Նուսրան» շարունակում է գնդակոծել սիրիական Հալեպ քաղաքն ու մերձակա բնակավայրերը` գնդակոծվել է 3 բնակավայր և Հալեպի 2 թաղամաս:

Հունիսի 2-ին Նոր Գյուղ հայաշատ շրջանում զոհվել է 4 հայ՝ 1942-ին ծնված Վազգեն Ճապաղջուրյանը, 1949-ին ծնված Խաչիկ Աբուլապությանը, 1967-ին ծնված Հովսեփ Ջանեցյանը և 1954-ին ծնված Լևոն Քելխաչերյանը: Նոր Գյուղի ուղղությամբ ավելի քան 40 հրթիռ էր արձակվել. վնասվել են բնակարաններ, աշխատավայրեր, հրկիզվել էր մի արհեստանոց, ինչի հետևանքով էլ զոհվել էին հայերը:

Լուրջ վնասներ է կրել հայ կաթողիկե համայնքի Սբ Երրորդությունը՝ «Զվարթնոց» եկեղեցին: Իսկ «Զվարթնոց» վարժարանի համարյա բոլոր դասարանները կիսաքանդ վիճակում են:

Լուրջ վնասվել է նաև եկեղեցու «Աղաջանյան» սրահը. եկեղեցու բոլոր ապակիները կոտրվել են:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---