Առնոլդ Շվարցենեգերը ապրիլի 22-29-ը հայտարարել է Կալիֆորնիայում Հայոց ցեղասպանության հիշատակի շաբաթ12 ապրիլի 2007 - 14:23 AMT PanARMENIAN.Net - Կալիֆորնիայի նահանգում ապրիլի 22-29-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման շաբաթ: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբում (ANCA): Ինչպես ասվում է նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերի հայտարարության մեջ, «1915-1923 թթ. Առաջին համաշխարհային պատերազմի քաոսում մեկ միլիոնից ավել հայ տղամարդիկ, կանայք եւ երեխաներ սպանվել են Օսմանյան Թուրքիայում, հարյուր հազարավորները փախել են այլ երկրներ, զրկվելով ունեցվածքից, ազգային պատկանելությունից եւ հայրենիքից: Շատերը ապաստան են գտել ԱՄՆ-ում, Կալիֆորնիան տուն է դարձել Հայաստանի Հանրապետությունից դուրս ամենամեծ հայ համայնքներից մեկի համար: Կալիֆորնիայի շատ հայ ընտանիքներ Ցեղասպանությունից փրկվածների ժառանգներն են, որոնք խաղաղ ապրելու իրենց հույսը կապեցին մեր հողի հետ: Ինչպես եւ նախկինում ԱՄՆ հայ համայնքը բարգավաճում է եւ մեծ ներդրում է կատարում մեր պետության եւ ժողովրդի զարգացման գործում: Փաստացիորեն որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն համարվող Հայոց ցեղասպանությունն առ այսօր ուրացվում է: Ես պնդում եմ, որ բոլոր ազգերը պետք է ուսումնասիրեն իրենց պատմության ցավոտ էջերը, քանի որ ցեղասպանության ժխտումը թույլ չի տա ապագայում բուժել ազգի վերքերը: Թեեւ 90 տարուց ավելի է անցել, ինչ կատարվել են հայերի այդ զանգվածային սպանությունները, այդ ոճրագործության արձագանքները զգացվում են ողջ աշխարհում: Մենք պարտավոր ենք ճանաչել անմեղ զոհերի գազանային սպանությունները, հիշել նրանց տառապանքների մասին եւ երդվել կանխել ցեղասպանություններն ապագայում: Ես միանում եմ Կալիֆորնիայի հայ համայնքին եւ ողջ աշխարհի հայությանը եւ հիշատակի տուրք եմ մատուցում նրանց հիշատակին, ովքեր սպանվեցին եւ հետապնդումների ենթարկվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ, եւ կոչ եմ անում աշխարհի բոլոր մարդկանց երբեք չմոռանալ այդ ահավոր հանցագործությունը` կատարված մարդկության դեմ: Այդպիսով, ես, Առնոլդ Շվարցենեգերս, Կալիֆորնիայի նահանգի նահանգապետը ապրիլի 22-29 շաբաթը հայտարարում եմ «Հայոց ցեղասպանության հիշատակի օրեր»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |